Marvel ստուդիան սկսում է «Սարդ-մարդ 3» բլոկբաստերի մշակումը: Ըստ չհաստատված տվյալների ֆիլմում կարող է հայտնվել Թոմ Հարդիի մարմնավորած Վենոմը:
Նման ենթադրություն է իր Twitter-ում հայտնել Ռոջեր Ուորդելը, որն ավելի վաղ հստակ կանխատեսել էր Marvel-ի որոշ նկարների սյուժեները, այդ թվում՝ Էնթոնի եւ Ջո Ռուսոների բլոկբաստեր «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմի մասին: Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ «Սարդ-մարդ 3»-ում կհայտնվի Դեդփուլը, սակայն Ուորդելը հերքում է այդ լուրերը:
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2019/05/marvel-is-considering-introducing-deadpool-into-the-mcu-in-the-next-spider-man-film-social-1024x576.jpg)
Ուորդելի տարածած տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Ավելի վաղ Disney եւ Fox ստուդիաների միաձուլումը տեղի ունեցել, որից հետո կինոկոմիքսների շատ երկրպագուներ «Իքս Մարդկանց», «Ֆանտաստիկ քառյակի» եւ այլ կերպարների ապագայի մասին տեսություններ են տարածում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Marvel-ի ղեկավար Քեւին Ֆայգին, առաջիկա հինգ տարիներին Fox-ի շատ հերոսների պատմությունները չեն զարգանա ռելիզների խիտ գրաֆիկի պատճառով: