Marvel-ի երկրպագուները արդեն մի քանի ամիս սպասում են «Վենոմի» սիքվելի դեբյուտային թրեյլերին, քանի որ ժապավենի նկարահանումները վաղուց ավարտել են:
Էնդի Սերկիսի նախագիծը մի քանի անգամ հետաձգվել է Covid-19-ի շարունակվող համաճարակի պատճառով, իսկ սկզբնապես թողարկումը նախատեսված էր 2020 թվականի հոկտեմբերի 2-ին: Մի քանի տեղափոխումից հետո, թվում է, որ Sony Pictures-ը որոշել է վերջնական ամսաթիվը:
Այժմ, երբ կինոկոմիքսն անպայման դուրս կգա աշնանը, մենք ստացանք դեբյուտային հոլովակը: Ինչպես նշում է Venom. Let There Be Carnage անվանման մեջ, երկրորդ մասը կներկայացնի Կարնաժին: Հայտնի ոճրագործին խաղացել է Վուդի Հարելսոնը, ով հայտնվել էր առաջին ֆիլմի ավարտական տիտրերի հոլովակում:
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2021/05/VNM2_OnLine_1400x2100_TSR_RD3DDCIMAX_02-683x1024.jpg)
Հայաստանում կինոկոմիքսի պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։