ամն ,

Հայտնվել են երկրորդ «Վենոմի» ռեժիսորի պաշտոնի թեկնածուները

Հայտնի է դարձել, որ Sony ստուդիան սկսել է ռեժիսորի որոնումները գերհերոսական «Վենոմ» բլոկբաստերի նոր մասի համար: Առայժմ բանակցությունների մեջ են մտել դերասան եւ բեմադրիչ Էնդի Սերկիսը («Մաուգլի»), Թրեւիս Նայթը («Բամբլբի») եւ Ռուպերտ Ուայաթը («Կապիկների մոլորակի ապստամբությունը»): Առայժմ ընկերությունը միայն հանդիպումներ է անցկացնում գլխավոր թեկնածուի հետ կողմնորոշվելու համար:

Հիշեցնենք, որ սիքվելի արտադրության մեկնարկը նախատեսված է այս տարվա նոյեմբերին, իսկ պրեմիերան նշանակված է 2021-ին: Սյուժեի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում, սակայն առաջին մասի վերջում հանդիսատեսին ներկայացվել է Կառնաժին Վուդի Հարելսոնի դերակատարմամբ, ուստի, ենթադրաբար, սիքվելում Էդի Բրոկը ստիպված կլինի դիմակայել հենց իրեն:

Թոմ Հարդին կվերադառնա Վենոմի դերին, իսկ Միշել Ուիլյամսը, ենթադրաբար, կրկին կխաղա Էնն Վեյինգի դերը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Մայրական բնազդ». տարակուսանքի աղբյուր

Թողարկվել է «Ժամանակակից սեր» աստղային սերիալի թիզերը