Քանի որ «Վենոմ 3. վերջին պարը» (Venom 3: The Last Dance) ֆիլմի պրեմիերային մնացել է կես տարուց պակաս, մարքեթինգային արշավը վերջապես մեկնարկել է:
Sony Pictures-ն ակնհայտորեն մեծ խաղադրույքներ է կատարում Սարդ-Մարդու տիեզերքի առաջիկա նախագծի վրա, ինչի մասին վկայում են դեբյուտային թրեյլերի բարձրագոչ հայտարարությունները: Դատելով կադրերից՝ նախորդ մասերի երկրպագուները գոհ կմնան թրիքվելից:
Ոչ վաղ անցյալում համացանցում հայտնվեցին սփոյլերներ, որոնք կարծես հաստատում է հրապարակված տեսանյութը։ Ինչպես ցույց է տրված, սիմբիոտն ավելի ու ավելի դժբախտ է դառնում Էդդի Բրոքի հետ ունեցած կապի պատճառով: Հաստատվել է նաև նոր սիմբիոտի՝ Տոքսինի հայտնվելը: Բայց Փիթեր Փարքերը ոչ մի տեղ չի երևում:
Վենոմի թրիքվելի ռեժիսորն է Քելլի Մարսելը։ Ֆիլմը կլինի նրա լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը։ Նախկինում Մարսելն աշխատել է ֆրանշիզայի ֆիլմերի սցենարների վրա:
Վենոմ 3-ը թողարկվելու է 2024 թվականի հոկտեմբերի 25-ին: Ինչպես նախկինում հաստատվել է, սա Թոմ Հարդիի կերպարի վերջին մենախաղն է լինելու։