ամն

Վուդի Ալենի նոր ֆիլմը կներկայացվի իտալական վարձույթում

Variety-ի փոխանցմամբ՝ Վուդի Ալենի «Անձրևոտ օր Նյու Յորքում» ֆիլմը իտալական վարձույթ դուրս կգա արդեն հոկտեմբերի 3-ին։ Ընդ որում, լուրեր են պտտվում, որ պրեմիերան կկայանա սեպտեմբերին կայանալիք Վենետիկի կինոփառատոնի շրջանակում:

Ֆիլմում մասնակցում են Թիմոթի Շալամեն («Կոչիր ինձ քո անունով»), էլ Ֆանինգը («Նեոնային դեւը»), Սելենա Գոմեսը եւ Ջուդ Լոուն: Ֆիլմում պատմվում է երիտասարդ զույգի մասին, ով Նյու Յորք է գալիս հանգստյան օրերին։ Բացի այդ, հնարավոր է, որ Ջուդ Լոուի հերոսը սիրավեպ ունենա էլ Ֆանինգի հերոսուհու հետ:

«Անձրևոտ օր Նյու Յորքում» ավարտվել էր դեռեւս 2017 թվականին։ Սակայն #MeToo շարժման ալիքի ժամանակ ռեժիսորին հիշեցրել են սեռական բռնության մեջ մեղադրանքների մասին, որոնք առաջ էր քաշում նրա խորթ դուստրը՝ Դիլան Ֆերոուն 2014 թվականին։ Արդյունքում Amazon-ը խզել է ռեժիսորի հետ պայմանագիրը չորս ֆիլմերի, այդ թվում՝ «Անձրեւոտ օրվա» համար, եւ Ալենին թույլ է տվել ֆիլմի տնօրինումն իր հայեցողությամբ: Ի պատասխան՝ ռեժիսորը հայց է ներկայացրել ընկերության դեմ։ Սկանդալից հետո Թիմոթի Շալամեն եւ Սելենա Գոմեսը հոնորարներ են նվիրաբերել Time’s Up շարժման եւ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի նմանատիպ կազմակերպությունների օգտին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան հրատարակչությունները հրաժարվել են հրապարակել 83-ամյա ռեժիսորի հուշագրությունները հենց բորբոքված սեռական սկանդալների պատճառով: Մինչ մանկապղծության մեջ մեղադրվելը Ալենը առնվազն վեցանիշ հոնորար կստանար հրապարակման համար։

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Կորեական ֆիլմերի փառատոն Երևանում

Կաննի փառատոնի հիմնական մրցույթը համալրվել է Տարանտինոյի եւ Քեշիշի ֆիլմերով