Connect with us

Կինոարտադրություն

Վուդի Հարելսոնը կվերադառնա «Վենոմ 2»-ում Կարնաժի դերին

Հրապարակվել է

«Վենոմում» տիտրերից հետո Կլետուս Քեսիդիի մասնակցությամբ տեսարանն անմիջապես լուրեր է տարածել, որ սիքվելում Էդդի Բրոկի գլխավոր թշնամին հանդես կգա չարագործ Կարնաժը: Օրերս սիքվելի օպերատոր Ռոբերտ Ռիչարդսոնը հաստատել է, որ Վուդի Հարելսոնը, որը մարմնավորել է Կլետուսին, կվերադառնա իր դերին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Էնդի Սերկիսը:

Ես կհամաձայնեի աշխատել Էնդիի հետ, պարզապես այն պատճառով, որ ես ամեն դեպքում կասեի նրան «այո», բայց ես նաեւ հավատում եմ, որ դա հիանալի է: Ես կարծում եմ, որ այս աշխարհը դեռ չի ուսումնասիրվել, եւ դա հաստատ կդառնա իրական պայթյուն, քանի որ այժմ այնտեղ ոչ միայն ցնցող Վենոմն է, այլեւ Վուդի Հարելսոնը, որը նույնպես մեծ ներդրում կանի այս տիեզերքի համար», — ասաց Ռիչարդսոնը:

Ավելի վաղ Հարելսոնի վերադարձի մասին տեղեկությունը չհաստատված էր համարվում, սակայն եթե հավատանք օպերատորին, նրա մասնակցությունն արդեն լուծված հարց է:

Ֆիլմը սպասվում է 2020 թվականին:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

«Խելագար Մաքսի» ռեժիսորը սկսել է դերասանուհիների օնլայն քասթինգը՝ Ֆուրիոսի մասին պրիքվելի համար

Հրապարակվել է

Ջորջ Միլլերը նույնիսկ կարանտինի ժամանակ ժամանակ իզուր չի կորցնում: «Խելագար Մաքս» ֆրանշիզայի ռեժիսորը սկսել է մշակել Ֆուրիոսի մասին պրիքվելը, որի նկարահանումները նախատեսված են 2021 թվականին: Որպեսզի գործը տեղից շարժվի, նա արդեն սկսել է բանակցություններ վարել դերասանուհիների հետ Skype-ով:

Հաղորդվում է նաեւ, որ Շարլիզ Թերոնի (մարմնավորել է «Զայրույթի ճանապարհում») հերոսուհու կայացման պատմության մասին ֆիլմի թեկնածուներից մեկն է Անյա Թեյլոր-Ջոյը: Թե ում հետ է շփվել բեմադրիչը, դեռ հայտնի չէ:

Պրիքվելի արտադրության մասին տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել, այդ պատճառով ամեն ինչ մնում է միայն ասեկոսեների մակարդակում:

Նախքան նախագծին անցնելը, Ջորջ Միլլերը կնկարահանի նաև «Երեք հազար տարվա կարոտ» ֆիլմը Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Կորոնավիրուսի պատճառով Մինիոնների սիքվելը ժամանակին պատրաստ չի լինի

Universal Pictures ստուդիան հետաձգել է մուլտֆիլմի պրեմիերան

Հրապարակվել է

2021 թվականին «Ֆորսաժ 9» հետո պրեմիերայի ամսաթիվը կորցրել է Universal Pictures ստուդիայի մեկ այլ պոտենցիալ միլիարդատեր «Մինիոնները» մուլտֆիլմի սիքվելը: Անիմացիոն շարունակությունը պետք է ամերիկյան էկրաններ դուրս գար հուլիսի 3-ին: Առաջին միջազգային պրեմիերաները նախատեսված էին հունիսի վերջին:

Այստեղ իրավիճակն ավելի բարդ էր: Illumination Entertainment-ի ղեկավար Քրիս Մելեդանդրին հայտնել է Փարիզում գտնվող Illumination Mac Guff ստուդիայի հարկադիր ժամանակավոր փակման մասին: Այդ իսկ պատճառով, նույնիսկ հուլիսին կորոնավիրուսի համաճարակի դադարեցման դեպքում մուլտֆիլմը պարզապես ժամանակին պատրաստ չի լինի: Պրեմիերայի նոր օրը կհայտարարվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ «Գարշելի ես» անիմացիոն հիթի սփին-օֆֆ դարձած «Մինիոններ» մուլտֆիլմը 2015 թվականի հունիսին է էկրան բարձրացել: Համաշխարհային վարձույթում դրամարկղային մուտքերը կազմել են 1158,4 մլն դոլար: Միայն «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմը հավաքել է 11,716 հանդիաստես:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Disney ստուդիան հետաձգել է «Մուլան», «Նոր մուտանտներ» եւ «Եղջյուրներ» ֆիլմերի պրեմիերաները

Հրապարակվել է

«Լուռ վայր 2» եւ «Ֆորսաժ 9» պրեմիերաների տեղափոխություններից հետո վերջնական հարվածը դեռեւս աշխատող կինոթատրոններին այսօր հասցրել է Disney ստուդիան: Առանց կոնկրետ ժամկետների նշման, հետաձգվել են «Մուլան» խաղարկային ռեմեյքի, «Նոր մուտանտներ» կինոկոմիքսի եւ «Եղջյուրներ» ֆանտաստիկ հորորի պրեմիերաները: Այս ֆիլմերը պետք է ամերիկյան էկրաններ բարձրանար մարտի 27-ին, ապրիլի 3-ին եւ 17-ին:

Միանգամից երեք թողարկումների չեղարկումը հաստատ լուրջ ֆինանսական կորուստներ կբերի, բայց այլ ելք այս իրավիճակում չի եղել: Սա հատկապես վերաբերում է չինական 200 միլիոնանոց կինովարձույթի համար ակնհայտ նշաններով նկարահանված «Մուլան» ֆիլմին:

Մարտի վերջին պրեմիերայի հետ գովազդային արշավը վաղուց էր սկսվել: Ավելին, երկուշաբթի օրը հասցրել է տեղի ունենալ համաշխարհային պրեմիերան, և ընդհուպ մինչև այսօր կինոստուդիան հերքել է պրեմիերայի հնարավոր տեղափոխման մասին ցանկացած ենթադրություն: Սակայն կորոնավիրուսի հետ կապված արագ վատթարացող իրավիճակը ստիպեց համակերպվել անխուսափելիի հետ:

Ինչ վերաբերվում է չորորդ անգամ տեղափոխվող բազմաչարչար «Նոր մուտանտներին», ապա Դիսնեյը մեկնաբանել է այսպես՝ «Մենք իսկապես հավատում ենք կինոդիտման փորձին, եւ մենք դիտարկում ենք 2020 թվականի թողարկման նոր պոտենցիալ ժամկետներ, որոնք կհայտարարվեն ավելի ուշ»:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: