Connect with us

Նորություններ

Վրացի ռեժիսորի «Իսկ հետո մենք պրեցինք» ֆիլմը Շվեդիայի անունից Օսկարի են առաջադրում

Հրապարակվել է

«Իսկ հետո մենք պարեցինք» (And Then We Danced) ԼԳԲՏ-թեմատիկայով վրացական առաջին լիամետրաժ ֆիլմը հնարավորություն է ստանում պայքարել «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի համար: Կինոնկարը առաջարկել են Շվեդիայի անունից առաջադրել ամերիկյան մրցանակի: Այն կներկայացվի «Օտար լեզվով լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում:

Վերջերս կինոնկարում գլխավոր դերակատար, վրացի դերասան Լեւան Գելբախիանին Սարաեւոյի 25-րդ կինոփառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դեր» մրցանակին:

«Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմը ռեժիսոր Լեւան Ակինի վրաց-շվեդական արտադրության ֆիլմն է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է մայիսին Կաննի միջազգային կինոփառատոնում:

Սեպտեմբերի սկզբին ֆիլմը կցուցադրվի շվեդական կինոթատրոններում, որից հետո ֆիլմի վարձույթը կսկսվի աշխարհի այլ երկրներում: Վրաստանում երկու պարող տղաների նույնասեռ սիրո մասին ֆիլմը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել: Նրան չեն աջակցել ոչ Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնում, ոչ «Սուխիշվիլիի» ազգային բալետում:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հայաստան

Նաիրա Մուրադյանը հանրության դատին է ներկայացրել «Ֆիրդուս» անիմացիոն ֆիլմը

Հրապարակվել է

Նկարազարդող և անիմատոր Նաիրա Մուրադյանը, ով նաև «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքի հեղինակներից է և մանկությունն անցկացրել է Ֆիրդուսում, ոգեշնչվելով իր հիշողություններից՝ ստեղծել է այս կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը:

Ռեժիսորը ֆիլմի նկարագրությունում գրել է «իմ Երևանի մի կտորը»: «Ֆիրդուսը» անիմացիոն թարմ նկար է. արտադրությունը ավարտվել է 2020 թվականին: Նաիրա Մուրադյանը այն տեղադրել է հետևյալ մեկնաբանությամբ՝ «քանի որ փառատոները հերթով չեղարկվում են, Ֆիրդուսն էլ քանդում են նոր ֆիլմս դնում եմ օնլայն»:

2017 թվականին Հետքին տված իր հարցազրույցում անիմատորը ասել էր՝ «Ֆիրդուսի փողոցն է իմը։ Երբ շուկան հավաքում էին, հիշու՞մ ես՝ բորբոքումներ եղան, իսկ ինձ համար այդ շուկան միշտ ատելի է եղել, որովհետեւ «զավթել» էր իմ տարածքը։ Այդ տունը դեռ կա եւ երեւի շուտով կքանդվի, ափսոսում եմ, բայց հասկանում եմ, որ քաղաքն օրգանիկ է, փոփոխությունների է ենթարկվում։»

Նաիրա Մուրադյանը ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1980 թվականից աշխատանքի է անցել «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում՝ որպես բեմադրող նկարիչ։

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Ոսկե Գլոբուսը փոխում է ֆիլմերի ընտրության կանոնները

Մարտի 26-ին Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA) հայտարարել է, որ Ոսկե գլոբուսի ֆիլմերի ընտրության կանոնները կփոխվեն:

Հրապարակվել է

Ժամանակավորապես կասեցվում է այն կանոնի գործողությունը, որի համաձայն՝ HFPA-ի բոլոր անդամները, որոնք ձայնի իրավունք ունեն, պետք է Լոս Անջելեսում պաշտոնական ցուցադրությանը հրավիրվեն ոչ ուշ, քան վարձույթի մեջ ֆիլմի թողարկումից մեկ շաբաթ անց: Այժմ դիստրիբյուտորները պետք է կապվեն HFPA-ի հետ Լոս Անջելեսում թողարկման մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի պայմանավորվեն ցուցադրման ամսաթվի մասին: Այդ պահին HFPA-ի բոլոր անդամներին պետք է ուղարկվեն ֆիլմի փակ հղումը կամ դրա DVD պատճենը, որպեսզի փորձագետները կարողանան դիտել այն տանը: Այդ կանոնները գործում են 2020 թվականի մարտի 15-ից ապրիլի 30-ը, այդ մասին տեղեկացվում ենք Ոսկե Գլոբուսի կայքից:

Բացի այդ, այս տարի առաջին անգամ անվանակարգորդներ կարող են դառնալ այն ֆիլմերը, որոնք թողարկվել են հեռուստատեսությամբ, մալուխային ալիքներում կամ հոսքային ծառայություններում: Դրա համար պրոդյուսերները եւ ստուդիաները պետք է ապացուցեն, որ «իրական կինոթատրոնային թողարկումն», այնուամենայնիվ պլանավորվում էր 2020 թվականի մարտի 15-ից մինչեւ ապրիլի 30-ը:

«Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան կշարունակի հետևել COVID-19 համաճարակի ազդեցությանը կինո — և հեռուստատեսային ֆիլմերի տարածման վրա և կարող է երկարաձգել Ոսկե Գլոբուս մրցանակի շնորհման փոփոխված կանոնների գործելու ժամկետը և/կամ այլ ժամանակավոր փոփոխություններ կատարել այդ կանոններում, եթե դա նպատակահարմար համարի», — ասվում է HFPA-ի հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ մյուս կինոմրցանակներն, օրինակ, Օսկարը, նույնպես կարձագանքեն արդյունաբերության փոփոխություններին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, եւ բացառություններ կանեն նաեւ իրենց կանոններում:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

«Խելագար Մաքսի» ռեժիսորը սկսել է դերասանուհիների օնլայն քասթինգը՝ Ֆուրիոսի մասին պրիքվելի համար

Հրապարակվել է

Ջորջ Միլլերը նույնիսկ կարանտինի ժամանակ ժամանակ իզուր չի կորցնում: «Խելագար Մաքս» ֆրանշիզայի ռեժիսորը սկսել է մշակել Ֆուրիոսի մասին պրիքվելը, որի նկարահանումները նախատեսված են 2021 թվականին: Որպեսզի գործը տեղից շարժվի, նա արդեն սկսել է բանակցություններ վարել դերասանուհիների հետ Skype-ով:

Հաղորդվում է նաեւ, որ Շարլիզ Թերոնի (մարմնավորել է «Զայրույթի ճանապարհում») հերոսուհու կայացման պատմության մասին ֆիլմի թեկնածուներից մեկն է Անյա Թեյլոր-Ջոյը: Թե ում հետ է շփվել բեմադրիչը, դեռ հայտնի չէ:

Պրիքվելի արտադրության մասին տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել, այդ պատճառով ամեն ինչ մնում է միայն ասեկոսեների մակարդակում:

Նախքան նախագծին անցնելը, Ջորջ Միլլերը կնկարահանի նաև «Երեք հազար տարվա կարոտ» ֆիլմը Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: