ամն ,

«Վրիժառուները. Վերջնախաղ». եկեք դա գեղեցիկ անենք

Ինձ բախտ է վիճակվել լինել մոտ 2000 հանդիսատեսներից մեկը, ովքեր այցելել են «Վրիժառուները. Վերջնախաղ» պրեմիերան ապրիլի 23-ին Մոսկվայի 41-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:

Գրախոսությունը սփոյլերներ չի պարունակի, բայց առաջիկա ֆիլմ-իրադարձության վերաբերյալ փոքրիկ էքսկուրս կանի: Ռուսո եղբայրների ֆիլմը, անկասկած շատ սպասված ֆիլմ է և այն արդարացնում է բոլոր սպասումները:

Վրիժառուների համակարգչային գրաֆիկան հասել է իր գագաթնակետին՝ լայնածավալ մարտական տեսարաններ, կերպարների եւ մակերեսների քանակությունը. այո, դուք կցանկանաք սա կրկին դիտել:

Marvel Studios’ AVENGERS: ENDGAME..Tony Stark/Iron Man (Robert Downey Jr.)..Photo: Film Frame..©Marvel Studios 2019

Սյուժեի համաձայն՝ Վրիժառուների թիմի ողջ մնացած անդամները և նրանց դաշնակիցները պետք է նոր պլան մշակեն, որը կօգնի դիմակայել հզոր Տիտան Թանոսի ավերիչ գործողություններին: Պատմության մեջ ամենաընդգրկուն ու ողբերգական ճակատամարտից հետո նրանք չեն կարող սխալվել:

«Չեն կարող սխալվել» արտահայտության շուրջ կկառուցվի ֆիլմի պատմությունը, իսկ ֆիլմի թրեյլերը խոսում է վերաիմաստավորման, ընդունման մասին: MARVEL ֆիլմը թեև համադամասերների համար չէ, սակայն այն դասական ամերիկյան կինոյի շատ հղումներ է անում:

«Վրիժառուները. Վերջնախաղը» թույն է, հզոր է, ծիծաղելի է, հուզիչ է, հոգեկան է: Հանդիսատեսին սպասում են բազմաթիվ անակնկալներ։ Դժվար է գրել ֆիլմի գրախոսական, որի մասին ոչինչ չի կարելի ասել, քանի որ յուրաքանչյուր բառը սփոյլեր է:

Ֆիլմը ցուցադրվել էր Մոսկվայի 41-րդ միջազգային փառատոնի «Վրիժառուների դարաշրջան» ծրագրի շրջանակներում: Հայկական կինոթատրոններում պրեմիերային օրերի տոմսերի 80% արդեն սպառված է: Դիտեք ֆիլմը հայկական կինոթատրոններում ապրիլի 29-ից:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Կինոկենտրոնը անցկացնում է փիթչինգի երկրորդ փուլը

Netflix ծառայությունը կարող է զրկվել «Օֆիս» սերիալի ցուցադրման իրավունքից