ամն ,

Կաննի փառատոնի հիմնական մրցույթը համալրվել է Տարանտինոյի եւ Քեշիշի ֆիլմերով

Կաննի փառատոնի ծրագրերում հայտնվել են մի քանի նոր ֆիլմեր: Հիմնական մրցույթում տեղ են գտել Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» և Աբդելաթիֆ Քեշիշի «Մեկտուբ, իմ սեր. Ինտերմեդիա»: Նաեւ համալրում Հատուկ հայացք բաժնում, հատուկ եւ կեսգիշերային ցուցադրություններում:

Թիերի Ֆրեմոն նշել է. «Մենք մտավախություն ունեինք, որ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը պատրաստ չի լինի մինչեւ հուլիսի վերջը, սակայն Քվենտին Տարանտինոն իրեն դրսեւորեց որպես հավատարիմ եւ ճշտապահ Կաննի ճուտ: Նա բառացիորեն դուրս չի եկել մոնտաժային սենյակից վերջին 4 ամսվա ընթացքում։ Նրա նոր ֆիլմը սիրո խոստովանություն է հոլիվուդյան 60-ականների վերջին եւ ըննդհանրապես կինոյին նվիրված ներբող է»:

Աբդելաթիֆ Քեշիշի ֆիլմը նույնպես դեռ պատրաստ չէ։ Թիերի Ֆրեմոյի խոսքով՝ ռեժիսորն ավարտում է «Մեկտուբ, իմ սեր. Ինտերմեդիա» ֆիլմի մոնտաժը: Հատկապես, Աբդելաթիֆ Քեշիշին ավելի շատ ժամանակ հատկացնելու համար, նոր չորս ժամանոց աշխատանքը կցուցադրվի վերջին օրերին:

Փառատոնի պաշտոնական ծրագրի «Կեսգիշերային ցուցադրություններ» բաժնում ընդգրկվել է Գասպար Նոեի Lux Æterna ֆիլմը: Թիերի Ֆրեմոն այսպես է նկարագրում նկարը «Երկու դերասանուհիներ, Բեատրիս Դալը եւ Շարլոտ Գենսբուրը, գտնվում են մի ֆիլմի նկարահանման հրապարակում, որը պատմում է պատմություններ Վհուկների մասին, բայց դա ամենը չէ: «Լյուքս Էթերնա» — էսսե է, որը լի է կինոյի հանդեպ սիրով, Գասպար Նոեի փայլուն նկարը լի է անսպասելի շրջադարձերով և խորհրդավոր է, այն հիանալի է կեսգիշերային ցուցադրությունների ծրագրի համար»:

Կարեւորությամբ երկրորդ մրցութային ծրագիրը համալրվել է Լորենցո Մատտոտիի La fameuse Invasion des Ours en Sicile («Արջերի հայտնի ներխուժումը Սիցիլիա») անիմացիոն ֆիլմով, որը Դինո Բուցատիի մանկական գրքի ադատացիան է:

Նոր ֆիլմեր հատուկ ցուցադրություններ ծրագրում:

Chicuarotes, ռեժիսոր Գաել Գարսիա Բերնալ

La Cordillera de los sueños, ռեժիսոր Պատրիսիո Գուսման

«Սառույցը կրակի մեջ», ռեժիսոր Լեյլա Կոններս

5B, ռեժիսոր Դեն Քրաուս

Կաննի 72-րդ կինոփառատոնը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 14-25-ը: Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիրներին եւ մրցանակակիրներին կորոշի ժյուրին՝ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի ղեկավարությամբ:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Վուդի Ալենի նոր ֆիլմը կներկայացվի իտալական վարձույթում

«Վերջնախաղից» հետո. Դուրս է եկել «Սարդ-մարդը. Տնից հեռու» ֆիլմի հուզիչ թրեյլերը