Connect with us

Ինտերնետ

«Տրոլլեր»-ի սիքվելը ռեկորդ է սահմանել առցանց վարձույթում

Հրապարակվել է

Ապրիլի 10-ին կայացել է «Տրոլլերը․ Համաշխարհային շրջագայություն» մուլտֆիլմի առցանց պրեմիերան: Ֆիլմն անմիջապես դարձել է թվային վարձույթի առաջատարը՝ ԱՄՆ-ում ցուցադրելով լավագույն մեկնարկներից մեկը: Նախորդ ռեկորդակիրը «Յուրայի դարաշրջանի աշխարհ 2» էր, սակայն «Տրոլլերին» հաջողվել է 10 անգամ ավելի շատ գումար վաստակել:

Նշվում է, որ մուլտֆիլմը առաջատար է դարձել միանգամից մի քանի առցանց ծառայություններում, ներառյալ Amazon-ը, Apple-ը եւ այլն: Այնուամենայնիվ, վճարների ճշգրիտ գումարը դեռեւս չի բացահայտվել, ինչը մասամբ պայմանավորված է նման թողարկումների հասույթի հաշվառման մշակված համակարգի բացակայությամբ:

Անիմացիոն ժապավենի վարձակալության արժեքն այժմ կազմում է 19,99 դոլար:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Ինտերնետ

Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄաքԱդամսը «Եվրատեսիլի» հայտ են ներկայացրել

Հրապարակվել է

Netfix-ը շարունակում է իր մտադրությունների լրջությունը ցուցադրել առաջիկա «Եվրատեսիլ» կատակերգության՝ երգի միակ մրցույթի նկատմամբ, որը տեղի կունենա այս տարի: Նախօրեին հայտնվել է սանուդտրեքի առաջին ստեղծագործությունը, որը ձայնագրել է Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի դուետը, ում իր ձայնն է նվիրել շվեդ երգչուհի Մոլլի Սանդենը:

Եվ ահա պաշտոնական տեսանյութ, որից հետո դուք չեք կարող հրաժարվել այս ֆիլմի դիտումից: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հոսքային ծառայությունում արդեն հունիսի 26-ին:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

«Գնացք դեպի Բուսան» ֆիլմի ռեժիսորը ֆանտաստիկ սերիալ կնկարահանի Netflix-ի համար

Հրապարակվել է

Յոնգ Սանգ Հոն, որը հայտնի է «Գնացք դեպի Բուսան» զոմբի-հորորով, Netflix-ի հետ կաշխատի նոր սերիալի վրա, որը ստացել է Hellbound անվանումը: Որպես հիմք կընկնի կորեական «Դժոխք» վեբտունը: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նախագիծը կթողարկվի անիմացիոն կամ խաղային ձեւաչափով:

«Դժոխքը» պատմում է սոցիալական քաոսի մասին, որում մարդկությունն հայտնվել է այն բանից հետո, երբ գերբնական էակների մի խումբ մարդկանց դատաստան է կազմակերպում եւ սկսում նրանց ուղարկել դժոխք:

Ռեժիսորը ծրագրում է աշխատանքի ներգրավել նկարազարդող Չվե Գյու Սոկին, որն ավելի վաղ էկրանին կոմիքսներ է ադապտացրել: Արտադրության համար պատասխանատու է կորեական Lezhin ստուդիան, որը հայտնի է վեբտունների էկրանավորմամբ:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

Թողարկվել է «Սիրով, Սայմոն» գեյ-մելոդրամայի սփին-օֆֆի առաջին թիզերը

Հրապարակվել է

Hulu-ն կիսվել է «Սիրով, Վիկտոր» սերիալի դեբյուտային թիզերով, որը «Սիրով, Սայմոն» գեյ-մելոդրամայի սպին-օֆֆն է: Ավելի վաղ շոուն պատկանում էր Disney+-ին, սակայն ընկերությունը վաճառել էր սերիալի ցուցադրելու իրավունքը չափահաս հանդիսատեսի համար նախատեսված բովանդակության պատճառով:

Սյուժեի կենտրոնում կլինի Վիկտոր անունով դեռահասը, ով առերեսվում է մարտահրավերների հետ՝ բնակության վայրը փոխելու և իր սեռական կողմնորոշման ընդունման պատճառով: Այդ ժամանակ նա օգնության համար դիմում է Սայմոնին, որը հայտնի է օրիգինալ ֆիլմով: Սայմոնը հանդես կգա որպես պատմող:

Hulu հոսքային ծառայության հարթակում սերիալի պրեմիերան նշանակված է հունիսի 19-ին:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: