ամն ,

«Ցավ և փառք». չպլանավորված եռերգության վերջը

Հայտնի իսպանացի ռեժիսոր Սալվադոր Մալյոն (Անտոնիո Բանդերաս) թոշակի է անցել, կինո նկարահանելը ֆիզիկական ծանր աշխատանք է, իսկ Սալվադորը քայլող (դժվարությամբ) զանազան մկանային, հոդային և այլ ցավերի հանրագիտարան է, որոնք կյանքը անդադար տանջալի են դարձնում: Օրվա մեծ մասը ռեժիսորը, լույսերը մարելով, մենակ ժամանակ է անցկացնում իր անթերի կահավորված, արվեստի գործերի մեջ խցանված բնակարանում և հաբ է ուտում:

Մադրիդի սինեմաթեքը Սալվադորին կանչում է 32-ամյա վաղեմության իր ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությանը, եւ նա որոշում է այդ առիթով այցելել դերասան Ալբերտոյին (Ասյեր Էչեանդիա), ոմ հետ նա վիճել էր այդ նկարահանումների ժամանակ: Ալբերտոն, կոտրվելով համաձայնում է հաշտվել և նույնիսկ գնալ ցուցադրության, միաժամանակ Սալվադորին հերոին ծխելու վրա է նստեցնում:

Եռերգություն

Ալմոդովարն ինքը ֆիլմը նկարագրում է որպես եռերգություն՝ «Այնպես է ստացվել, որ «Ցավ և փառք» ֆիլմը դարձել է եռերգության երրորդ մաս, որը ինքնաբուխ կերպով ստեղծվում էր 32 տարիների ընթացքում: Առաջին երկու մասերը՝ «Ցանկության օրենքը» եւ «Վատ դաստիարակություն» ֆիլմերն են: Բոլոր երեք ֆիլմերում գլխավոր հերոսը տղամարդն ու ռեժիսորն է: Յուրաքանչյուր պատմություն պատմում է կրքի երեք տեսակների մասին, սյուժեի հիմքը կինեմատոգրաֆիական հորինվածքն է: Տարբերվում է միայն այն, թե ինչպես է այդ կինեմատոգրաֆիական հորինվածքը սահմանակցում իրականությանը: Ֆանտազիան եւ իրական կյանքը մեկ մետաղադրամի երկու կողմերն են, կյանքում միշտ տեղ կա եւ ցավի, եւ կրքի համար:

«Ցավ և փառք» ֆիլմում բացի այլ կարեւոր թեմաներից, շոշափվում են երկու սիրային պատմություններ, որոնք կարեւոր դեր են խաղացել գլխավոր հերոսի կյանքում, պատմություններ, որոնք թելադրված են ժամանակի եւ ճակատագրի թելադրանքով:»

Ալմոդովարի ներկայի եւ անցյալի հարաբերությունները միշտ գրեթե դետեկտիվ են, եւ մեկ այլ կարեւոր տղամարդու կերպար մնում է առեղծված: Երբեք հաստատ չես իմանա, թե ինչ դեր է խաղացել քո կյանքում այս կամ այն մարդը, եւ ինչ դեր ես խաղացել նրա կյանքում:

Ռեֆլեքսիա

Առաջին բանը, որ գալիս է մտքին, երբ կարդում եք ֆիլմի սինոփսիսը, իհարկե «Ութ ու կես» ֆիլմը: Բայց Ֆելինիից այստեղ միայն հիմնական կապն է. ռեժիսոր, որը ռեֆլեքսիա է ապրում: Մյուս կողմից սրտին հարազատ Ալմոդովարն է, ում մենք վաղուց չենք տեսել: Իհարկե, նրա ալտեր էգոն պարտավոր էր խաղալ հենց Բանդերասը, որին Ալմոդովարը հանրությանը ներկայացեց 1980-ականներին, սա գրեթե ութերորդ համատեղ աշխատանքն է:

«Երբ գրում ես ռեժիսորի մասին (լինելով ռեժիսոր), հնարավոր չէ իրադարձությունները չհամեմատել սեփական կյանքի փաստերի հետ: Իմ տունը — այն տունն է, որտեղ ապրում է Անտոնիո Բանդերասի կերպարը, խոհանոցի կահավորանքը եւ ամբողջ տան կահավորումը՝ կամ իմն է, կամ այն, ինչ ես հորինել եմ հատուկ այդ ֆիլմի համար, ընդհուպ մինչեւ պատերի վրա գտնվող նկարները: Սա ֆիլմի ամենա ինքնակենսագրական մասն է, եւ նկարահանող խմբի իմ գործընկերներին հարմար էր նման կերպ աշխատել:»

Անտոնիո Բանդերասը եւ Պենելոպե Կրուսը ռեժիսորին ուղեկցել են նրա առաջին ֆիլմերից: Նրա հետ դարձել են հայտնի, նրա հետ համտեսել են փառքը: Եվ նկարի յուրաքանչյուր վայրկյանին, նրա թեթևության, ազատության և հագեցվածության մեջ զգացվում է տաղանդավոր և վաղուց ծանոթ դերասանների հետ աշխատելու այդ ուրախությունը:

Առանց չափազանց ընդհանրացումների Ալմոդովարը կրկին գտնում է ինչ-որ կարեւոր բառեր այն մասին, թե ինչ նշանակություն ունեն նրա համար սերն ու կինոն, եւ հիանալի տպավորիչ եզրափակիչ տեսարանում նրանց միջեւ հավասարության նշան է դնում:

Հունիսի 12-ից ֆիլմը կարող եք դիտել կինոթատրոններում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Էլթոն Ջոնը քննադատել է ռուսական դիստրիբյուտորին «Ռոքեթմենի» գրաքննության համար

Kinodanz ընկերությունը դատի է տվել BadComedian-ին