ամն , ,

Կաննի մրցանակակիր ֆիլմի փակ ցուցադրությունը Սինեմա Սթարում

0
Նկարը © Bravo.am

Հունիսի 5-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցացնը կազմակերպել էր իսպանացի հանրահայտ ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի նոր՝ «Ցավ եւ փառք» ֆիլմի նախադիտումը: Միջոցառմանը ներկա էին կինոոլորտի ներկայացուցիչները:

Ֆիլմի մասին

Տաղանդավոր կինոռեժիսորը ստեղծագործական կյանքի մայրամուտին հետադարձ հայացք է նետում իր անցյալին և իր վրա է թափվում վառ հիշողությունների մի ամբողջ տարափ՝ որդիական ջերմ զգացմունք, սեր և բաժանում, հաջողության և երջանկության անդադար որոնումներ: Այս ամենը արվեստագետին ստիպում է մտածել կյանքի ու արվեստի, ցավի և փառքի մասին:

69-ամյա Պեդրո Ալմոդովարի նոր ֆիլմը իր սիրելի դերասանների Անտոնիո Բանդերասի եւ Պենելոպե Կրուսի հետ, դարձել է 2019 թվականի Կաննի կինոփառատոնի լավագույն ֆիլմերից մեկը: Անտոնիո Բանդերասն այս դերի համար արժանացել է Կաննի 72-րդ կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգի մրցանակին:

Կարդացեք ԿինոՊրեսի «Ցավ և փառք» ֆիլմի գրախոսականը

«Ցավ եւ փառքը» հայկական վարձույթում կմեկնարկի հունիսի 12-ից:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Թերենս Մալիքն նոր նախագծի վրա է աշխատում

0

Քրիս Հեմսվորթը եւ Թեսսա Թոմփսոնը Մոսկվայում ներկայացրել են «Սևազգեստ մարդիկ. Ինթերնեյշնլ» ֆիլմը