ամն

Փառատոների պրեմիերային կարգավիճակ

Համաշխարհային պրեմիերա

Ֆիլմի առաջին պաշտոնական ցուցադրություն: Խոշոր փառատոների մեծ մասը պահանջում է, որ ներկայացված ֆիլմերի ցուցադրությունները լինեն համաշխարհային պրեմիերաներ: Եթե ապրիլին ինչ-որ փառատոնում ցուցադրեցիք ձեր ֆիլմը, ապա Կաննի մասին դուք կարող եք մոռանալ, քանի որ կինոն պարզապես չի տեղավորվում կանոնակարգի մեջ. համաշխարհային պրեմիերան արդեն կայացել է:

Միջազգային պրեմիերա

Միջազգային պրեմիերան մի փոքր ավելի լայն հասկացություն է: Մի կողմից արտադրության երկրից դուրս պրեմիերային ցուցադրություն է: Մյուս կողմից, ցուցադրությունն է միջազգային փառատոնում: Օրինակ, Հայաստանում գոյություն ունի հայկական ֆիլմերի կինոփառատոն և դուք ունեք հայկական արտադրության ֆիլմ, որը ընտրվել է Լոկառնոյում, հայկական ֆիլմերի կինոփառատոնում և «Ոսկե Ծիրան»-ում: Եթե ֆիլմն ուղարկվի հայկական ֆիլմերի կինոփառատոն, ապա Լոկառնոյի փառատոնը նույնպես ցույց կտա, քանի որ առաջին դեպքում տեղի կունենա ազգային պրեմիերան, իսկ երկրորդում՝ միջազգային, եւ երկու փառատոների պահանջները կբավարարվեն: Սակայն նկարը ցույց տալ և «Ոսկե Ծիրան»-ում, և Լոկառնոյում արդեն չի ստացվի, քանի որ «Ոսկե Ծիրանը», ի տարբերություն հայկական ֆիլմերի կինոփառատոնի միջազգային փառատոն է, և դրա ցուցադրությունը հավասարեցվում է միջազգային պրեմիերային, թեև անցկացվում է ֆիլմի արտադրության երկրում:

Ազգային պրեմիերա

Ազգային պրեմիերան մի կողմից արտադրության ցուցադրությունն է ոչ միջազգային կինոփառատոնում, մյուս կողմից՝ պրեմիերան կոնկրետ երկրում: Ասենք, եթե հայկական ֆիլմերի կինոփառատոնից և Լոկառնոյից հետո ֆիլմը ցուցադրում եք Ֆրանսիայում, ապա այդ ցուցադրությունը կլինի ֆրանսիական պրեմիերա:

Մայրցամաքային պրեմիերա

Պրեմիերայի պահանջ այս կամ այն մայրցամաքի համար սովորաբար սահմանում են խոշոր եւ բարձր կարգավիճակ ունեցող փառատոներ: Օրինակ՝ Տորոնտոյի փառատոնի հայտերի ներկայացման կանոններում նշված է, որ իր ծրագրում ընտրված ֆիլմերը չպետք է ավելի վաղ ցուցադրվեին Հյուսիսային Ամերիկայի տարածքում:

Տարածաշրջանային պրեմիերա

Կա նաեւ տարածաշրջանային պրեմիերա հասկացողություն: Աբու Դաբիի փառատոնն, օրինակ, նախապատվությունը տալիս է համաշխարհային եւ միջազգային պրեմիերաներին, բայց խստորեն պահպանում է միայն տարածաշրջանային պրեմիերայի կանոնը: Եթե դուք Կաննում եւ Հայաստանում ցուցադրեցիք հայկական ֆիլմ, ապա Աբու Դաբի մեկնելու հնարավորությունը նախկինի պես պահպանվում է, քանի որ տարածաշրջանը փառատոնով հասկացվում է որպես «Պարսից ծոց», եւ Աբու Դաբիի փառատոնի ցուցադրությունը Պարսից ծոցում պրեմիերա կլինի:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Էլթոն Ջոնը Վլադիմիր Պուտինին մեղադրել է երկերեսանիության մեջ

Կաննի մրցանակակիր կորեական «Մակաբույծները» կբացեն «Ոսկե Ծիրան»-ի շաբաթը