ամն ,

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքին

Այս պահին Անահայմում ընթանում է D23 Expo ցուցահանդեսը, որտեղ հայտարարվել է նորությունը: Քեւին Ֆայգին ողջունել է Marvel Studios-ի «Հավերժականները» ֆիլմի դերասանական կազմը, որոնք առաջին անգամ ներկայացվել են Սան Դիեգոի Comic-Con-ի ժամանակ:

Բեմում ներկայացվել են Սալմա Հայեկը, Անջելինա Ջոլին, Ռիչարդ Մեդդենը, Բրայան Թայրի Հենրին, Լիա Մաքհյուն, Կումաիլ Նանջիանին, Լորեն Ռիդլոֆը եւ Դոն Լին: Սակայն դերասանական կազմը այդքանով չի ավարտվել, քանի որ Ֆայգին ներկայացրել է դերասանական կազմի երեք նոր անդամների՝ Բարրի Քեոգանը, որը խաղալու է Դրուիգին, Ջեմմա Չանը, որը խաղալու է Սերսիին եւ Քիթ Հարինգթոնը, որը խաղալու է Դեյն Ուիթմենի դերը, նա «ոչ հավերժական» կերպար է, ում Marvel-ի երկրպագուները կարող են ճանաչել «Սև ասպետը» կոմիքներից:

Բացի կաստինգի նոր լուրերից, Ֆյգին հանդիսատեսի հետ կիսելվել է ֆիլմի համար նախատեսված բացառիկ կոնցեպտ արտով, որտեղ պատկերված են դերասանների կերպարնեի ակնկալվող տեսքը:

Ներկայացման վերջին կաթիլն էր «Սև այրի» ֆիլմի նյութերը: Քևին Ֆայգին երկրպագուներին ներկայացրեց ֆիլմի ֆուտաժը, որտեղ ընդգրկված էին կադրեր նկարահանման հրապարակից Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ:

Իսկ Քիթ Հարինգթոնին դեռ հնարավոր է տեսնել Քսավյե Դոլանի «Ջոն Ֆ․ Դոնովանի մահն ու կյանքը» ֆիլմում, որը ցուցադրվում է կինոթատրոններում օգոստոսի 15-ից:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Սթեն Լիի դուստրը՝ «Սարդ-մարդու» իրավունքները Sony-ին փոխանցելու մասին

Հիլարի Դաֆը կվերադառնա «Լիզզի Մագուայր» սերիալում