ամն ,

Քիրստեն Դանսթը անձնական աստղ է ստացել Փառքի ծառուղում

Դերասանուհի Քիրստեն Դանսթը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում այս հինգշաբթի:

Դանսթի աջակցության խոսքեր են հայտնել ռեժիսոր Սոֆիա Կոպոլան (միասին աշխատել են «Մարիա Անտուանետայի», «Ինքնասպան կույսերը» եւ այլն), դերասան եւ Դանսթի ամուսին Ջեսի Պլեմոնսը եւ այլոք:

Դանսթը կինոարդյունաբերության մեջ աշխատում է ավելի քան երեսուն տարի. այդ ընթացքում նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնք պաշտամունքային են դարձել՝ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում», «Մելանխոլիա», «Սարդ-մարդ» եռերգություն, «Հարցազրույց վամպիրի հետ» և այլ:

Վերջերս տված հարցազրույցում Դանսթը խոստովանել է, որ իրեն թերագնահատված է զգում՝ «Ինձ երբեք չեն ճանաչել արդյունաբերության մեջ: Եւ ի՞նչ եմ արել: Ես բացարձակապես հանգիստ եմ, ոչ մեկի խելքը չեմ ուտում: Գուցե ես բավականաչափ երկար չեմ նկարահանվում:»

Այժմ դերասանուհին հիմնականում զբաղված է հեռուստատեսությունում: «Ֆարգոյի» համար նա առաջադրվել էր «Ոսկե գլոբուսի» եւ «Էմմիի» անվանակարգերում: Նրա նոր՝ «Դառնալով Աստված կենտրոնական Ֆլորիդայում» սև կատակերգության առաջին սերիաները դուրս են եկել անցյալ շաբաթ:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Աշնանային շրջանի հայկական պրեմիերաները

«Ես մենակ չեմ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Հայաստանի թավշյա հեղափոխությունն է բերում Տորոնտոյի կինոփառատոն