«Բեթմենի» ռեժիսոր Մեթ Ռիվզը պաշտոնապես հաստատել է, որ Քոլին Ֆարելը մարմնավորելու է ոճրագործ Օսվալդ Կոբբլպոտին, որը նաեւ հայտնի է որպես Պինգվին: Ըստ ամենայնի, Ֆարելի հետ բանակցությունները լարված են եղել եւ տեւել մի քանի ամիս, սակայն արդյունքում բոլորը գոհ են մնացել:
Ֆիլմի նկարահանումներն արդեն մեկնարկել են Լոնդոնում: Պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հունիսի 25-ին: