ամն

Քվենտին Տարանտինոն բաց նամակ է գրել Կաննի փառատոնին

ONCE UPON A TIME IN HOLLYWOOD

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն բաց նամակով դիմել է Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին և հյուրերին, որտեղ խնդրել է զերծ մնալ սփոյլերներից իր նոր՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի կապակցությամբ: Այն ներկայացնում է Deadline պարբերականը:

«Ես սիրում եմ կինոն։ Դուք սիրում եք կինոն. Կինոն ճանապարհորդություն է, որի նպատակն է դառնում հետաքրքիր պատմությունը: Ես շատ ուրախ եմ լինել այստեղ, Կաննում, եւ կիսվել իմ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմով առաջին դիտողների հետ: Դերասաններն ու նկարահանող խումբը քրտնաջան աշխատել են, որպեսզի ստեղծեն ինչ-որ յուրահատուկ բան, և ես միայն խնդրում եմ, որ բոլորը խուսափեն բացահայտել սյուժեի մանրամասները, ինչը կխանգարի մյուս հանդիսատեսներին, որոնք ֆիլմն ավելի ուշ կդիտեն, վայելել այդ ճամփորդությունը: Շնորհակալություն», — գրել է ռեժիսորը:

ONCE UPON A TIME IN HOLLYWOOD

«Մեկ անգամ Հոլիվուդում» Ֆիլմում նկարահանվել են Կուրտ Ռասելը, Մարգո Ռոբին, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Սքութ Մաքնեյրին, Ռեբեկա Ռիտենհաուսը, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆանինգը, Թիմոտի Օլիֆանտը եւ այլ դերասաններ: Գործողությունը տեղի է ունենում անցյալ դարի 60-ական թվականների վերջին:

Տարանտինոն մտահոգվելու առիթ ունի, քանի որ համաշխարհային վարձույթում ֆիլմը կթողարկվի միայն հուլիսին: Հայ հանդիսատեսը այն կդիտի օգոստոսի 8-ին։

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Կայսրություն» սերիալը վեցերորդ եթերաշրջանից հետո կավարտվի

Արամ Շահբազյանի նոր ֆիլմը մեծ էկրանին