Connect with us

Հրապարակվել է

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Քրիստինա Ագիլերան համացանցում ներկայացրել է Disney ստուդիայի «Մուլան» ֆիլմի Loyal Brave True երգը: Ստեղծագործությունը ներառվել է սաունդթրեքի մեջ:

«Մուլանը հատուկ փորձ է ինձ համար, իսկ այս ստեղծագործությունը այդ պատմության հրաշալի շարունակություն է», — գրել է փոփ աստղը Թվիթերում։

Քրիստինա Ագիլերա

1998 թվականին Քրիստինա Ագիլերան կատարել է Reflection երգը համանուն մուլտֆիլմի համար: Այն ժամանակ այն հնչում էր եզրափակիչ տիտրերում: 22 տարի անց արտիստուհին վերադարձել է լիամետրաժ ֆիլմի նոր կոմպոզիցիան ձայնագրելու համար: Հատուկ ֆիլմի համար Ագիլերան կրկին ձայնագրել է Reflection երգը:

Ավելի վաղ ֆիլմից հեռացրել էին Մուլանի եւ Լի Շանգի միջեւ սիրային գիծը: Ստեղծողների խոսքով՝ այդպիսով նրանք ցանկանում էին աջակցություն հայտնել # MeToo շարժման ակտիվիստներին:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Նորություններ

Զաք Սնայդերը նայում եւ բացատրում է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» իմաստը

Հրապարակվել է

Զաք Սնայդերը որոշել է օգտագործել իր կարանտինյան օրերը և վերանայել իր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմը եւ երկրպագուներին տալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ավելի քան երեք ժամ ռեժիսորը մեկնաբանում է այն, ինչ կատարվում է ֆիլմում եւ բացահայտում է այն բոլոր հղումները, որոնք նա ներդրել է այնտեղ:

Օրինակ, նա պատմել է Լեքս Լյութերի և Պրոմեթևսի նմանությունների մասին, քանի որ երկուսն էլ ձգտում են հանձնել աստվածների գաղտնի գիտելիքները մարդկանց: Բացի այդ, նա բացահայտել է, որ գեներալ Սնոուվիկը Մարսիացի որսորդ էր, որը կոմիքսներում «Արդարության լիգայի» անդամ է:

Սնայդերը նաեւ բացատրել է, որ Ջիմի Օլսենի մահը եւս հինգ սիքվելների արմատ էր, որոնց եզրափակիչում Բեթմենը կվերադառնար: Իսկ հայտնի «Բեթմենի երազը» իրականում ոչ թե երազ էր, այլ զուգահեռ իրականության մի մաս:

Հիշեցնենք, որ ֆիլմը թողարկվել է 2016 թվականին, որից հետո Զաք Սնայդերը ստանձնել է «Արդարության լիգայի» ռեժիսորի դերը, սակայն չի կարողացել նախագիծն ավարտել ընտանիքում խնդիրների պատճառով: Վերջնական տարբերակը մեծ ձախողում է դարձել ստուդիայի համար եւ հիասթափեցրել է երկրպագուներին, այդ պատճառով վերջին տարիներին բոլորը, ներառյալ ռեժիսորին, կոչ են անում թողարկել «Սնայդերի մոնտաժը»: Ցավոք, փորձերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Կայացավ Մարինե Զաքարյանի «Փասիանի Որսորդը» ֆիլմի համացանցային պրեմիերան

Հրապարակվել է

Մարտի 28-ին Մարինե Զաքարյանը ներկայացրեց իր դեբյուտային՝ «Փասիանի Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը:

Ռեժիսորի խոսքերով իր ֆիլմը տարբերվում է Սարոյանի գործերի նախկինում արված էկրանավորումներից: Այն ունի խոցելի տեղեր, սակայն այնպիսին է, ինչպիսին ցանկացել է տեսնել ռեժիսորը: «Փասիանի որսորդը», որի բյուջեն կազմում է 2 մլն դրամ, նկարահանվել է 4 օրում: Այն արժանացել է «Հայակ» Ազգային կինոյի «Լավագույն դեբյուտ 2013» մրցանակին: Այժմ ռեժիսորը սպասում է նաև հանդիսատեսի գնահատականին:

Ֆիլմը պատմում է 14-ամյա Հովհաննեսի մասին, ով ցանկանում է փասիանի որս անել, և վերջապես հորից ստանում է հրացանը:

Ֆիլմն արտադրել է «Պարալլելս ֆիլմ» կինոընկերությունը: Պրեմիերան կայացել է 2012 թվականին: «Փասյանի Որսորդը» հանդիսանում է «Կիսալուսնի Ծովածոցը» լիամետրաժ ֆիլմի նովել:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Նաիրա Մուրադյանը հանրության դատին է ներկայացրել «Ֆիրդուս» անիմացիոն ֆիլմը

Հրապարակվել է

Նկարազարդող և անիմատոր Նաիրա Մուրադյանը, ով նաև «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքի հեղինակներից է և մանկությունն անցկացրել է Ֆիրդուսում, ոգեշնչվելով իր հիշողություններից՝ ստեղծել է այս կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը:

Ռեժիսորը ֆիլմի նկարագրությունում գրել է «իմ Երևանի մի կտորը»: «Ֆիրդուսը» անիմացիոն թարմ նկար է. արտադրությունը ավարտվել է 2020 թվականին: Նաիրա Մուրադյանը այն տեղադրել է հետևյալ մեկնաբանությամբ՝ «քանի որ փառատոները հերթով չեղարկվում են, Ֆիրդուսն էլ քանդում են նոր ֆիլմս դնում եմ օնլայն»:

2017 թվականին Հետքին տված իր հարցազրույցում անիմատորը ասել էր՝ «Ֆիրդուսի փողոցն է իմը։ Երբ շուկան հավաքում էին, հիշու՞մ ես՝ բորբոքումներ եղան, իսկ ինձ համար այդ շուկան միշտ ատելի է եղել, որովհետեւ «զավթել» էր իմ տարածքը։ Այդ տունը դեռ կա եւ երեւի շուտով կքանդվի, ափսոսում եմ, բայց հասկանում եմ, որ քաղաքն օրգանիկ է, փոփոխությունների է ենթարկվում։»

Նաիրա Մուրադյանը ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1980 թվականից աշխատանքի է անցել «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում՝ որպես բեմադրող նկարիչ։

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: