Կորոնավիրուսով աշխարհում տիրող իրավիճակի պատճառով շատ նախագծեր կորցրեցին իրենց պրեմիերաների ամսաթվերը, իսկ հեռուստաշոուների և կինոնկարների նկարահանումները դադարեցվեցին: Սա նաև ազդեց Օբի-Վան Քենոբիի մասին անանուն սերիալի վրա, որը պետք է դուրս գար 2021 թվականին Disney+ ում:
Հաղորդվում է, որ այժմ շոուի թողարկումը տեղափոխվել է 2022 թ: Սակայն դա կարող է կապված լինել ոչ միայն համաճարակի հետ, այլ նաեւ այն պատճառով, որ ստուդիան վերջերս վարձել է նոր սցենարիստ Ջոբի Հարոլդին, որպեսզի վերջինս ամբողջությամբ վերափոխի ապագա սերիաների սյուժեն:
Միեւնույն ժամանակ, Կասիան Անդորի «Վտարանդին-մեկ» հերոսի մասին սերիալը նախկինի պես պլանավորված է 2021 թվականին: