Connect with us

Կինոիրադարձություններ

«Օսկար-2019» հավակնորդների ներկայացման արարողություն. Ուղիղ եթեր

Հրապարակվել է

KinoPress.am կայքը առաջարկում է իր ընթերցողներին «Օսկար-2019» հավակնորդների հայտարարման ուղիղ եթերը: Երևանի ժամով հեռարձակումը սկսվելու է 17:20, հայտարարվելու են Ամերիկյան Կինոակադեմիայի 24 անվանակարգերի հավակնորդները: Հաղորդումը վարելու է Կումեյլ Նանջիանին և Թրեյսի Էլիս Ռոսը:

Հիշեցնենք, որ «Օսկար-2019» դեռ չունի հաղորդավար, սակայն չհաստատված լուր է պտտվում, որ մրցանակաբաշխությունը վարելու են Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի հերոսների դերակատաները:

Ակնհայտ ֆավորիտ է համարվում «Կանաչ գիրք» ֆիլմը: Հայաստանը առաջադրել էր «Սպիտակ» ռուս-հայկական ֆիլմը, որը չանցավ մրցույթային ընտրությունը:

Հաղթողները հայտարարվելու են 2019 թվականի փետրվարի 24-ին: «Օսկարը» հեռարձակվելու է Առաջին ալիքի եթերում:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Ռեջինա Քինգ — «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
Էմի Ադամս — «Իշխանություն»
Էմմա Սթոուն — «Ֆավորիտուհին»
Ռեյչել Ուայզ — «Ֆավորիտուհին»
Մարինա Դե Տավիրա — «Ռոմա»

Երկրորդ պլանի լավագույն դերասան

Սեմ Էլիոթ — «Աստղը ծնվել է»
Մահերշալա Ալի — «Կանաչ գիրքը»
Թիմոթի Շալանե — «Գեղեցիկ տղան»
Ռիչարդ Գրանտ — «Երբևիցե կկարողանա՞ս ներել ինձ»
Սեմ Ռոքուել — «Իշխանություն»

Լավագույն կոմպոզիտոր

«Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
«Կլանի սև անդամը»
«Շների կղզին»
«Սև հովազ»
«Մերի Փոփինսը վերադառնում է»

Լավագույն օտարլեզու ֆիլմ

«Ռոմա» (Մեքսիկա), ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն
«Քաթերնաում» (Լիվան), ռեժիսոր Նադին Լաբակի
«Սառը պատերազմ» (Լեհաստան), ռեժիսոր Պավել Պավլիկովսկի
«Անհեղինակ աշխատանքը» (Գերմանիա), ռեժիսոր Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկ
«Խանութի գողեր» (Ճապոնիա), ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդա

Լավագույն հանդերձանքի դիզայն

«Բասթեր Սկրագսի բալլադը»
«Սև հովազ»
«Ֆավորիտուհին»
«Մերի Փոփինսը վերադառնում է»
«Երկու թագուհիներ»

Լավագույն հնչունավորում (sound mixing)

«Ռոմա»
«Բոհեմական ռապսոդիա»
«Մարդը Լուսնի վրա»
«Աստղը ծնվել է»
«Սև հովազ»

Լավագույն ձայնի մոնտաժ (sound editing)

«Մարդը Լուսնի վրա»
«Լուռ վայր»
«Բոհեմական ռապսոդիա»
«Սև հովազ»
«Ռոմա»

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ

«Բաո»
«Արձակուրդներ»
«Մեկ փոքր քայլ»
«Ուշ կեսօր»
«Կենդանիների պահվածք»

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ

«Կետ. Առաջարկության ավարտ»
«Խաղի վերջ»
«Գիշերը այգում»
«Կյանքի նավակ»
«Սև գառ»

Լավագույն մոնտաժ

«Կանաչ գիրք»
«Բոհեմական ռապսոդիա»
«Կլանի սև անդամը»
«Ֆավորիտուհին»
«Իշխանություն»

Լավագույն վավերագրական ֆիլմ

«RBG»
Minding the Gap
Free Solo
Of Fathers and Sons
Hale County This Morning, This Evening

Լավագույն բեմադրող նկարիչ

«Ֆավորիտուհին»
«Մարդը Լուսնի վրա»
«Ռոմա»
«Սև հովազ»
«Մերի Փոփինսը վերադառնում է»

Լավագույն օպերատորական աշխատանք

«Ռոմա»
«Ֆավորիտուհին»
«Աստղը ծնվել է»
«Անհեղինակ աշխատանքը»
«Սառը պատերազմ»

Լավագույն վիզուալ էֆեկտներ

«Մարդը Լուսնի վրա»
«Վրիժառուները. Անվերջության պատերազմ»
«Հան Սոլո։ Աստղային պատերազմներ։ Պատմություններ»
«Առաջին խաղացող, պատրաստ»
«Քրիստոֆեր Ռոբին»

Լավագույն անիմացիոն ֆիլմ

«Սարդ մարդը։ Տիեզերքի միջով»
«Սուպեր ընտանիքը 2»
«Շների կղզին»
«Միրայը ապագայից»
«Ռալֆն ընդդեմ համացանցի»

Լավագույն երգ

«Shallow» — «Աստղը ծնվել է»
«All the Stars» — «Սև հովազ»
«Girl In The Movies» — «Թմբլիկը»
«I’ll Fight» — «RBG»
«The Place Where Lost Things Go» — «Մերի Փոփինսը վերադառնում է»

Լավագույն ադապտացված սցենար

«Բասթեր Սկրագսի բալլադը»
«Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
«Աստղը ծնվել է»
«Երբևիցե կկարողանա՞ս ներել ինձ»
«Կլանի սև անդամը»

Լավագույն սցենար

«Կանաչ գիրք»
«Ֆավորիտուհին»
«Ռոմա»
«Իշխանություն»
«Առաջին բարեփոխվածը»

Լավագույն դերասան

Ռամի Մալեք — «Բոհեմական ռապսոդիա»
Քրիստիան Բեյլ — «Իշխանություն»
Վիգգո Մորտենսեն — «Կանաչ գիրք»
Բրեդլի Քուփեր — «Աստղը ծնվել է»
Իթան Հոուք — «Առաջին բարեփոխվածը»
Ուիլեմ Դեֆո — «Վան Գոգ։ Հավերժության շեմին»

Լավագույն դերասանուհի

Գլեն Քլոուզ — «Կինը»
Լեդի Գագա — «Աստղը ծնվել է»
Օլիվիա Քոլման — «Ֆավորիտուհին»
Մելիսա Մաքքարտի — «Երբևիցե կկարողանա՞ս ներել ինձ»
Յալիցա Ապարիսիո — «Ռոմա»

Լավագույն ռեժիսոր

Ալֆոնսո Կուարոն — «Ռոմա»
Ադամ ՄըքՔեյ — «Իշխանություն»
Սփայք Լի — «Կլանի սև անդամը»
Պավել Պավլիկովսկի — «Սառը պատերազմ»
Յորղոս Լանտիմոս — «Ֆավորիտուհին»

Լավագույն ֆիլմ

«Կանաչ գիրք»
«Ռոմա»
«Աստղը ծնվել է»
«Ֆավորիտուհին»
«Կլանի սև անդամը»
«Բոհեմական ռապսոդիա»
«Սև հովազ»
«Իշխանություն»

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան պարգեւատրել է «1917»

Հրապարակվել է

«Օսկարի» գլխավոր կանխատեսողներից մեկը՝ պրոդյուսերների գիլդիան (PGA) հայտնել է ամենամյա մրցանակի դափնեկիրներին: Գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերական նվաճումների համար հաղթող է դարձել «1917» ռազմական դրաման:

Մրցանակներն ստացել են ֆիլմի ռեժիսոր (եւ միաժամանակ պրոդյուսեր) Սեմ Մենդեսը, Պիպա Հարիսը, Ջեյն էն-Թեգգրենը եւ Քալում ՄըքԴուգալը: «1917»-ի մրցակիցներն էին «Մակաբույծները», «Իռլանդացին», «Մի անգամ Հոլիվուդում», «Փոքրիկ կանայք», «Ջոկերը», «Ջոջո Ճագարը», «Ամուսնական պատմություն», «Ford ընդդեմ Ferrari» և «Դանակները դուրս»:

Հաղթողի օգտին քվեարկելիս պրոդյուսերների գիլդիայի անդամներն օգտագործում են այսպես կոչված նախապատվությունների համակարգը՝ ձայների մշակման մեթոդը, որում լավագույնը դառնում է այն ֆիլմը, որը հավաքել է նախապատվությունների ավելի քան 50 տոկոսը: Իսկ եթե ոչ մի թեկնածու չի կարողանում հասնել այդ շեմին, ապա ձայները բաշխվում են մյուսների միջեւ, քանի դեռ հաղթողը 50 տոկոս + մեկ ձայն չի ունեցել:

Նույն համակարգն օգտագործվում է «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգի համար: Անցյալ տարի գիլդիան տվեց «Կանաչ գրքին» գլխավոր մրցանակը, որը հետագայում նվաճեց նաեւ ոսկե արձանիկը: PGA մրցանակի գոյության 31 տարիների ընթացքում 21 համընկնում է եղել:

Ավելի վաղ «1917»-ը ստացել էր «Ոսկե Գլոբուս» մրցանակը՝ որպես լավագույն դրամա եւ «Օսկարի» տասը անվանակարգ: Ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի հունվարի 30-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Սփայք Լին կգլխավորի Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին

Հրապարակվել է

Մայիսի 12-23-ը Ֆրանսիայում տեղի կունենա Կաննի 73-րդ կինոփառատոնը, որի ժյուրիի նախագահ կդառնա ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին: Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ Սփայք Լին նաեւ կպարգեւատրվի Ոսկե արմավենու ճյուղով՝ կինոփառատոնի փակման ժամանակ կյանքի նվաճումների համար:

«Իմ կյանքի բոլոր ամենաերջանիկ և օրհնված պահերը անսպասելի էին: Երբ ինձ զանգահարեցին եւ առաջարկեցին 2020 թվականին Կաննի փառատոնի ժյուրիի նախագահ դառնալ, ես ցնցված էի, երջանիկ, զարմացած եւ հպարտ միաժամանակ», — ասում է Լին:

62-ամյա կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, խմբագիր, պրոդյուսեր Սփայք Լին նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք դարձել են հանրության համար սիրելի ու պաշտելի։ Սփայք Լին կարողացավ ժամանկակից խնդիրներն ու հարցերը բերել կինոթատրոն։ Կաննում տարբեր ժամանակներում, սկսած 1986-ից, ներկայացվել են նրա յոթ աշխատանքները. 1986-ին «Նրան դա անհրաժեշտ է» դեբյուտային կինոնկարը ստացել է երիտասարդական ժյուրիի մրցանակը, այնուհետեւ հիմնական մրցույթում հայտնվել են նրա մի շարք այլ ֆիլմեր:

«Ինձ համար Կաննի փառատոնը (բացի նրանից, որ աշխարհի ամենակարեւոր կինոփառատոնն է, չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել, բայց այպես է) մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի իմ կարիերայի վրա։ Կարելի է ասել, որ Կանն ինձ դարձրել է այնպիսի, ինչպիսին եմ ես այսօր կինոարտադրության ոլորտում»,- հայտարարել է կինեմատոգրաֆիստը։

Փառատոնի ժյուրիի ամբողջական կազմը կհայտարարվի ապրիլի կեսերին։ Նախորդ Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի 77-րդ կինոփառատոնի ժյուրին

Հրապարակվել է

Սեպտեմբերի 2-12-ը Իտալիայում տեղի կունենա Վենետիկի 77-րդ կինոփառատոնը, որի միջազգային ժյուրին կգլխավորի ավստրալացի դերասանուհի եւ պրոդյուսեր Քեյթ Բլանշետը, հաղորդվում է փառատոնի կայքում: Նա կդառնա չորս տարվա ընթացքում երրորդ կինը, որը գլխավորում է ստուգատեսի հիմնական մրցույթի մրցանակների բաշխումը: Ժյուրիի նախագահն անցյալ տարի եղել է արգենտինացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Լուկրեսիա Մարտելը, իսկ 2017-ին՝ ամերիկացի դերասանուհի Աննեթ Բենինգը:

«Քեյթ Բլանշետը ոչ միայն ժամանակակից կինոյի վառ աստղ է, որն աշխատում է վերջին քսան տարիների մեծագույն ռեժիսորների հետ, եւ որին պաշտում են ամբողջ աշխարհում: Նրա նվիրվածությունը արվեստին, բարեգործությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ կինեմատոգրաֆիայում կանանց ազատմանը նպաստելը, որը դեռեւս չի կարող ազատվել տղամարդկանց նախապաշարմունքներից, Բլանշետին ոգեշնչման աղբյուր են դարձրել ընդհանուր հասարակության համար», — նշել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Բլանշետը «Օսկարի» երկակի մրցանակակիր է՝ «Ավիատորը» և «Ժասմին» ֆիլմերի համար; «Ոսկե գլոբուսի» եռակի հաղթող, երեք անգամ արժանացել է Բրիտանական կինո ու հեռուստաակադեմիայի (BAFTA): Նրան մեծ հաջողություն են բերել «Եղիսաբեթ», «Մատանիների տիրակալը», «Ոսկե դար», «Քերոլ» եւ այլ ֆիլմեր։ 2018 թվականին Բլանշետը գլխավորել է Կաննի փառատոնի ժյուրին:

«Ամեն տարի ես ուշադիր ուսումնասիրում եմ Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը, եւ ամեն անգամ այն ինձ զարմացնում է իր ինքնատիպությամբ ու բազմազանությամբ: Սա աշխարհի ամենասադրիչ եւ ոգեշնչող փառատոնն է, որը ամբողջովին ներկայացնում է կինոյի էությունը: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է այս տարի լինել ժյուրիի նախագահ», — մեկնաբանել է Բլանշետը:

Շարունակել ընթերցումը
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: