Connect with us

Կինոիրադարձություններ

«Օսկար» 93-րդ մրցանակի հանձնման արարողությունը տեղափոխվեց

Ինչպե՞ս կվարվեն այլ կինոմրցանակների եւ հեղինակավոր փառատոնների կազմկոմիտեները:

Հրապարակվել է

Շատերի կողմից ակնկալվող եւ, միեւնույն է, սենսացիոն որոշումն այսօր ընդունել է Ամերիկյան կինոակադեմիան: «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը հետաձգվում է երկու ամսով և փետրվարի 28-ի փոխարեն կկայանա ապրիլի 25-ին: Միջոցառման ձևաչափն առայժմ որոշված չէ։ Ամեն ինչ կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:

Ապրիլի 25-ը կդառնա օսկարյան արարողության ամենաուշը 1953 թվականին հեռուստատեսային դարաշրջանի սկսվելուց ի վեր: Մինչ այդ 1966 թվականի ապրիլի 18-ին «Օսկար»-ը շնորհվել էր «Երաժշտության հնչյունները» մյուզիքլին: Կինոակադեմիայի նոր թանգարանի բացումը դեկտեմբերի 14-ից տեղափոխվում է ապրիլի 30-ը: Հանդիսավոր բացման գալա արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին:

Փոխվում են նաև խաղի կանոնները: «Օսկարին» կարող են հավակնել 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2021թ. փետրվարի 28-ը ԱՄՆ-ում թողարկված ֆիլմերը: Բանն այն է, որ կորոնավիրուսի համաճարակը ստիպել է դադարեցնել բազմաթիվ նկարների վրա աշխատանքը եւ փոխել ժամկետները: Տեղի ունեցած ֆորս-մաժորը դժվար էր հաշվի չառնել: Հետագայում Ամերիկյան կինոակադեմիան կփորձի վերադառնալ նորմալ օրացուցային տարվան:

Նոր ժամանակացույցի համաձայն՝ «Օսկար»-ի շորթ-լիսթի մասնակիցները կհայտարարվեն փետրվարի 9-ին, իսկ կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակի անվանակարգորդներին մենք կիմանանք մարտի 15-ին: Հարցն այժմ այն է, թե ինչպես կվարվեն այլ կինոմրցանակների եւ հեղինակավոր փառատոնների կազմկոմիտեները: Մեծ հավանականությամբ նրանք ստիպված կլինեն հարմարվել Օսկարի արարողության նոր օրվան: Ի վերջո, կինոարդյունաբերությունը սեպտեմբերից մինչեւ ապրիլ ութամսյա մրցաշրջանին հաստատ պատրաստ չէ:

Կինոիրադարձություններ

«ԿինոԷքսպոն» և «ՍՊԲՄԿՖ»-ն հաստատել են անցկացման ավելի վաղ հայտարարված ժամկետները

Ֆորումները տեղի կունենան սեպտեմբերի 22-25-ը:

Հրապարակվել է

«Կինո Էքսպո» XXII միջազգային ցուցահանդեսը, ինչպես նաև «Կոնենտ Էքսպո» ցուցահանդեսը տեղի կունենան Սանկտ Պետերբուրգում 2020 թվականի սեպտեմբերի 23-25-ը «Էքսպոֆորում» համալիրում, ինչպես և պլանավորված էր: Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ Դմիտրի Կազուտոն: Սեպտեմբերի 22-ին մեկնարկում է Սանկտ Պետերբուրգի միջազգային կոնտենտ Ֆորումը: Այսպիսով, ֆորումի և ցուցահանդեսի սկզբում հայտարարված ժամկետները դեռևս չեն փոխվում: Պատվիրակների մասնակցության հայտերի ընդունումը նախատեսվում է սկսել օգոստոսի 1-ից:

Դրա հետ մեկտեղ կազմակերպիչները ճշտում են, որ համաժողովի անցկացումը նշված ժամկետներում կախված կլինի երկրի տարածաշրջանների մեծ մասում կինովարձույթի վերսկսման ժամկետներից: «Ռոսպոտրեբնադզորը» պաշտոնապես հաստատել է ցուցահանդեսային և կոնգրեսային միջոցառումների համաճարակաբանորեն անվտանգ անցկացման մեթոդական հանձնարարականները, որոնք մշակվել են առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ՝ ցուցահանդեսների և Տոնավաճառների ռուսական միության և Ռուսաստանում կոնգրեսա-ցուցահանդեսային ծառայությունների շուկայի խոշորագույն ներկայացուցիչների հետ համատեղ: Մասնավորապես, դրանք պարունակում են սոցիալական հեռավորության նորմեր, աշխատողների մուտքը ձեռնարկություններ, անվտանգ կառուցապատումը և միջոցառումների անցկացումը, ինչպես նաև կոնգրեսների և ցուցահանդեսների տարածքում այցելուների գտնվելու կանոնները:

Սանկտ Պետերբուրգի միջազգային կոնտենտ ֆորումը ԱՊՀ եւ Բալթյան երկրներում միակ ամենամյա կոնտենտ-ինդուստրիայի միջազգային համաժողովն է, որը միավորում է կինոթատրոնային վարձույթը, հեռուստատեսությունը եւ թվային մեդիան: Համաժողովի մասնակիցները դառնում են կինոթատրոնային ցանցերի եւ կինոթատրոնների, մեդիահոլդինգների եւ հեռուստաալիքների, թվային մեդիայի օպերատորների (առցանց վիդեոսերվիսներ և այլն), բոլոր հարթակների համար բովանդակության արտադրող և դիստրիբյուտորների, մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների բնագավառում իշխանության մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Marvel Studios և Warner Bros. բաց կթողնեն վիրտուալ Comic-Con-ը

Հրապարակվել է

Marvel Studios եւ Warner Bros կինոստուդիաները կանտեսեն Comic-Con 2020 փառատոնը, որը առաջին անգամ կանցկացվի առցանց: Այս մասին հայտնում է Comic Book պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ամենայն հավանականությամբ, ստուդիաները գերադասում են իրենց նոր նախագծերը ներկայացնել սեփական միջոցառումների ժամանակ: Ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Comic-Con 2020 փառատոնը պետք է կայանար հուլիսի վերջին, սակայն դրա կազմակերպիչները որոշել են այն չանցկացնել կորոնավիրուսի տարածման առկա սպառնալիքի պատճառով:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Վենետիկի կինոփառատոնը կկրճատի ծրագիրը կորոնավիրուսի պատճառով

Ստուգատեսը կընթանա հիբրիդային ձևաչափով՝ կենտրոնանալով օֆլայն ցուցադրությունների վրա:

Հրապարակվել է

Վենետիկի միջազգային կինոփառատոնը հաստատել է, որ պատրաստվում է նախանշված ցուցադրություններն ու միջոցառումները անցկացնել սեպտեմբերի 2-12-ը: Այս տարի ժյուրին կգլխավորի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը:

Ընդ որում, կազմակերպիչները հայտարարում են, որ ստիպված կկրճատվի պաշտոնական ընտրության ֆիլմերի քանակը, ծրագրերի մի մասը կտեղափոխեն վիրտուալ տարածք կամ այլ հարթակներ: Մասնավորապես, «Վենետիկյան դասական» ծրագիրը, որի շրջանակներում սովորաբար տեղի է ունենում վերականգնված կինոժապավենի ցուցադրությունը, այս անգամ կանցկացվի Cineteca di Bologna կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 25-31-ը Էմիլիան քաղաքում:

Փառատոնի գլխավոր մրցույթը, արտամրցութային ծրագիրը և «Հորիզոններ» ծրագիրը նախատեսվում են ավանդական ձևաչափով: Ցուցադրությունները տեղի կունենան կինոթատրոններում, որտեղ դրանք անցկացվել են նախորդ տարիներին: Իսկ ահա Վենեցիա Վիրտուալ իրականություն մրցութային ծրագիրը կանցնի առցանց: «Սկոֆինի» բաժինը (արտհաուս, փորձարարական և ժանրային կինո, սերիալներ) կչեղարկվի:

Կինոյի այն գործիչներին, ովքեր տեղաշարժման սահմանափակումների պատճառով չեն կարողանա անձամբ այցելել փառատոնը և նրա միջոցառումները, կատարվող իրադարձություններին կմիացնեն համացանցի միջոցով:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: