Connect with us

Կինոարտադրություն

«Ֆորսաժ 9» ֆիլմի թբիլիսյան նկարահանումների մանրամասները հայտնի են

Հրապարակվել է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները շուտով կվերածվեմ «Ֆորսաժ 9» (Fast and Furious 9) ֆիլմի համար նախատեսված 10 րոպեանոց հատվածի նկարահանման հրապարակի: Ֆիլմի նկարահանումները մեկնարկում են օգոստոսի 19-ին: Այդ մասին տեղեկացնում է վրացական Agenda.ge-ն:

Նկարահանումները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 20-ը եւ տեղի կունենան Թբիլիսիի գլխավոր փողոցներում եւ պողոտաներում՝ Ռուսթավելի պողոտա, Ազատության հրապարակ, Վաջա Պշավելա պողոտա, Բեսարիոն Ջգենտի փողոց, Ավտո Վարազի փողոց եւ Համալսարանական փողոց:

Վրաստանի Ռուսթավի քաղաքի կենտրոնական առեւտրի կենտրոնը, որը գտնվում է Թբիլիսիից 25 կմ հարավ-արեւելք, նույնպես կօգտագործվի որպես նկարահանման հարթակ:

Նկարահանող խումբը բաղկացած է 600 հոգուց, որոնցից 425-ը տեղի բնակիչներ են:

Վրաստանում «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանման համար կծախսվի մոտ 32 մլն լարի (մոտ 10,94 մլն դոլար/9,81 մլն եվրո), հաղորդում է Enterprise Georgia-ն ՝ «Արտադրված է Վրաստանում» պետական ծրագրի բիզնես-ստորաբաժանումը, որը նպաստում է երկրում նոր ձեռնարկությունների զարգացմանը:

«Ֆորսաժ 9» ֆիլմի ռեժիսորն է Ջասթին Լինը, ֆիլմի գլխավոր դերակատարներն են Վին Դիզելը եւ Միշել Ռոդրիգեսը:

Թբիլիսիի Enkeny Films ժամանցային արտադրանք ստեղծող ընկերությունը նկարահանելու է Վրաստանի դրվագները: «Ֆորսաժ 9» ֆիլմը կնկարահանվի «Նկարահանում Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում: Ֆիլմի ԱՊՀ պրեմիերան նախատեսված է 2020 թվականի մայիսի 21-ին:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

«Տիեզերական ջեմ 2» ֆիլմը կզարմացնի հանդիսատեսին նոր հայտնի կերպարներով

Փենիվայզը, Վոլան դե Մորտը եւ Ջոկերը կհայտնվեն «Տիեզերական ջեմի» սիքվելում:

Հրապարակվել է

Համացանցում հայտնվել է «Տիեզերական ջեմ 2« կատակերգության՝ 1996 թվականի ֆիլմի սիքվելի նկարահանումների պրոմո հոլովակը: Հոլովակում նկարահանող խմբի տարբեր անդամներ ցուցադրում են մատի վրա բասկետբոլի գնդակի հավասարակշռման վարպետությունը, եւ նրանց հետ միասին էկրանին հայտնվում են Ջոկերը, Ջիմ Քերիի Դիմակը, «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի Չար Վհուկը, Վոլան դե Մորտը եւ «Այն» ֆիլմի ծաղրածու Փենիվայզը: Ենթադրվում է, որ այդ կերպարները կունենան կամեո սիքվելում:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին սքրիներ, սակայն շատերը կասկածում էին դրանց իսկությանը:

Կորոնավիրուսի պանդեմիան զվարճանքների ինդուստրիային անդրադարձել է այնպես, որ այն կարելի է բնութագրել միայն որպես աննախադեպ: Ֆիլմերի եւ հեռուստատեսային շոուների արտադրությունը փակվել է, դերասանները մեկուսացել են, իսկ ֆիլմերի թողարկման ժամկետները հետ են մղվել: Բայց Լեբրոն Ջեյմսը, կարծես, համոզված է, որ իր առաջիկա «Տիեզերական ջեմ 2» ֆիլմը կպահպանի իր թողարկման ամսաթիվը:

Վերջերս Road Trippin-ի պոդքասթի հարցազրույցում Լեբրոն Ջեյմսը քննարկել է կորոնավիրուսը եւ նրա ազդեցությունը սիքվելի վրա: Նա վստահ էր, որ նախագիծը դեռ կթողարկվի 2021 թվականի հուլիսին, սակայն խոստովանել է, որ արտադրությունը դանդաղել է:

Շարունակության սյուժեն չի բացահայտվում: Ընդ որում, Warner ստուդիան պլանավորում է ընդլայնել «Տիեզերական ջեմի» աշխարհը եւ շարունակության մեջ ներառել այլ նախագծերի հերոսներին, ինչպիսիք են «Դիմակը» եւ DC կոմիքսների կերպարները:

Ֆիլմի հայկական պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հուլիսի 14-ին է:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Ջարեդ Լետոն մերկացրել է իր վամպիրական էությունը «Մորբիուսի» թարմ պաստառի վրա

Հրապարակվել է

«Մորբիուս» ֆիլմը, որի նկարահանումները հասցրել են ավարտվել առանց պատահարների մինչեւ COVID-19 պանդեմիան, բարեհաջող շարունակում է պատրաստվել ամառային պրեմիերան: Իքս օրը դեռ նշանակված է հուլիսի 30-ին, սակայն օբյեկտիվ պատճառներով, ամսաթիվը կարող է փոխվել եւս մեկ անգամ:

Համացանցում հայտնվել է Ջարեդ Լետոյի «Մորբիուսի» առաջին պաստառը, որը ոչ երկիմաստորեն մերկացրել է նրա վամպիրական էությունը, որի մասին բոլորը վաղուց գլխի են ընկել՝

Սյուժեի կենտրոնում տաղանդավոր կենսաքիմիկոս Մայքլ Մորբիուսն է, որը հուսահատ եւ անհաջող կերպով դեղորայք է փնտրում իր արյան հազվագյուտ հիվանդությունից: Ի վերջո նա գտնում է բուժման բաղձալի հնարավորություն, բայց գինը չափազանց բարձր է:

Լետոյին կընկերակցեն Մեթ Սմիթը, Ադրիա Արխոնան, Ջարեդ Հարիսը եւ Թայիզ Գիբսոնը:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Ռուսական «14+» մելոդրաման YouTube-ում 100 մլն դիտում է հավաքել եւ սիքվել կստանա

Հրապարակվել է

2015 թվականին լույս տեսած ռուսական «14+» մելոդրաման առաջին սիրո մասին հանկարծակի շարունակություն կստանա: Այս մասին Facebook-ում հայտնել է ռեժիսոր Անդրեյ Զայցեւը, ով հավելել է, որ ֆիլմը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: YouTube-ում դիտումների քանակը գերազանցել է 100 միլիոնը, իսկ ընդհանուր հասանելիության մեջ է գտնվում անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն ենթագրերով տարբերակը:

Ռեժիսորի խոսքով՝ սիքվելը կոչվելու է «18+», եւ այս պահին նա զբաղված է առցանց դերասանների ընտրությամբ, ինչը, նրա կարծիքով, չափազանց հարմար է:

«14+» ֆիլմը պատմում է միմյանց սիրահարներվազ Լյոշային եւ Վիկայի մասին, ովքեր ապրում են քաղաքամերձ թաղամասերից մեկում: Քանի որ նրանց դպրոցները ոխերիմ թշնամիներ են, սիրահարները պետք է շատ փորձությունների ենթարկվեն: Միեւնույն ժամանակ հերոսների ծնողները պատրաստ չեն ընդունել իրենց երեխաների նման արագ հասունացումը:

Наш фильм «14+» на ютюбе перевалил за 100 миллионов просмотров. Это очень здорово, потому что его смотрит не только…

Опубликовано Андреем Зайцевым Четверг, 26 марта 2020 г.

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: