ամն , ,

Ֆրանկոֆոն ֆիլմերի սեզոն՝ «Կարճամետրաժ կինոյի տոնը» Հայ-Ռուսական Համալսարանում

Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում Հայաստնի ազգայիան կինոկենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի սեզոնի միջոցառումները Հայաստանում մեկնարկել են «Կարճամետրաժ կինոյի տոնը» խորագիրը կրող միջազգային ծրագրով, որին Հայաստանի ազգային կինոկենտրոնը միացել է դեռևս 2012 թվականից: Այս տարի «Կարճամետրաժ կինոյի տոնը» Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում անցկացվում է մարտի 13-19-ը։

Տոնի առիթով Սլավոնական համալսարանի 1 և 2-րդ կուրսի ուսանողների համար ցուցադրվեցին ֆրանսիական արտադրության 10 արդի կարճրամետրաժ ֆիլմեր։ Հատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին «Երրորդ բեմ՝ Ֆրանսիայի ազզգային օպերա» խորագիր ներքո կազմված ֆիլմերի ընտրանին։ Այս տարի առաձնահատուկ ուշադրություն է դարձվել դաստիերակչական նշանակության ֆիլմերին :

Միջոցառումը անցկացվել է բուհի ֆրանսերեն լեզվի սեկցիայի հետ համատեղ: Կինոդիտմանը ներկա են եղել նաև համալսարանի դասախոսներ՝ Ժակլին Մինասյան և Լիլիթ Լոբյանը: Ֆիլմերը ներկայացրել է Ազգային կինոկենտրոնի համակարգող Նունե Գալստյանը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Սինեմաթեքը սպասում է Կառավարության որոշմանը

«Associated Television International»-ը և «Academy Films»-ը ֆիլմարտադրությամբ հետաքրքրվողների հետ քննարկել է տուրիզմի զարգացման հայաստանյան հեռանկարները