Connect with us

Կինոարտադրություն

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան կնկարահանի «Մեգալոպոլիս» երազանքի նախագիծը

Հրապարակվել է

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան կվերադառնա «Մեգալոպոլիս» վիթխարի նախագծին, որը ծրագրել էր 1990-ականների վերջին: Սա հավակնոտ գիտաֆանտաստիկ ֆիլմ է հանճարեղ ճարտարապետ Սերժի մասին, ով փորձում է ապագայի Նյու Յորքը վերածել ուտոպիական խաղաղության կենտրոնի և ստիպված է մրցել Նյու Յորքի քաղաքապետ Ֆրենկ Սիսերոյի մրցակից նախագծի հետ: Սիսերոն պատրաստ է ամեն ինչի գնալ, որպեսզի ոչնչացնի իր մրցակցին:

«Ես պլանավորում եմ սկսել իմ երկարաշարժ հավակնոտ մտահղացումը այս տարի և օգտագործել այն ամենը, ինչ սովորել եմ իմ երկար կարիերայի ընթացքում, որը սկսվել է թատրոնից, երբ 16 տարեկան էի, — պատմել է ռեժիսորը: — Դա կլինի վիթխարի մասշտաբի էպոս, որը ես վերնագրել եմ «Մեգալոպոլիս»: Այն անսովոր է, այն ենթադրում է հսկայական արտադրություն հսկայական նկարահանող թիմի հետ: Այմ պահանջում է իմ տարիների փորձը, երբ ես փորձեցի անել մի ֆիլմ տարբեր ոճերի և տարբեր տեսակի, և արտահայնտվում էի իմ սեփական ձայնով ու շնչով: Դա մեյնսթրիմ չէ, Եթե խոսենք ժամանակակից արտադրանքի մասին, բայց ես մտադիր եմ, ցանկանում և ոգևորված եմ այս տարի սկսել արտադրությունը»:

Ֆիլմը նախագծվել էր 1990-ականների վերջին: Կոպոլան գրել էր մի սցենար, որը, ըստ ռեժիսորի խոստովանության, նրան դուրս էր մղել երկարատև ստեղծագործական ճգնաժամից: Նա հայտարարել էր նախագծի մասին Կաննում և նույնիսկ ցույց էր տվել առաջին նկարահանումները: Երբ Նյու Յորքում տեղի ունեցան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները, «Մեգապոլիսը» հայտնվեց վտանգի տակ, չնայած ռեժիսորն ինքը համարեց, որ ֆիլմն ավելի արդիական է դարձել՝ «Կարծես պատմությունը թակեց իմ դուռը»:

Այն մասին, թե ինչպես է ֆինանսավորվելու նոր նախագիծը և արդյոք այն ունի ստուդիաների աջակցություն, ռեժիսորը չի պատմում: Կոպոլայի կարողությունը գնահատվում է 300 միլիոն դոլար:

Աղբյուր՝ Deadline

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Պարզ են 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված ֆիլմերի նախագծերը

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը հրապարակել է 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ցանկը:

2020 թվականի առաջին մրցույթի Վերջնական գնահատման փուլի արդյունքում ֆինանսավորում հատկացվել է 10 լիամետրաժ նախագծի, այդ թվում՝ Զարգացման փուլի՝ 3, Արտադրական փուլի՝ 4 (որից համաձայնագիր՝ 4), Հետարտադրական փուլի՝ 2, Տարածման փուլի՝ 1:

Այսպիսով ակնկալվում է, որ 2020 թվականին հայկական վարձույթում կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» խաղարկային ֆիլմը:

Կարճամետրաժ նախագծերից հաստատվել է 5 ֆիլմի նախագիծ, այդթվում՝ խաղարկային՝ 2, անիմացիոն՝ 3: Հարկ է նշել, որ 3D-ն տվյալ պարագայում ենթադրում է անիմացիոն տեխնոլոգիա, այլ ոչ թե ցուցադրման ձևաչափ:

Ընդհանուր հաշվով Կինոկենտրոնը հատկացրել է 72 074 000 դրամի պետական աջակցություն, որից 24 149 000 դրամ լիամետրաժ կինոյի համար և 47 925 000 դրամ կարճամետրաժ կինոյի համար:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Կինոկենտրոնը ներկայացրել է 2019-2020 թթ. ֆիլմերի շոուրիլը. բացառիկ կադրեր «Զուլալի» և «Չնչիկ» ֆիլմերից

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մասնակցում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում, որի համար պատրաստել է հատուկ շոուրիլ: Տեսանյութում կարող եք տեսնել արդադրության շրջանում գտնվող ֆիլմերի բացառիկ կադրեր:

Ինչպես տեղեկացրել է Կինոկենտրոնը՝ Եվրոպական կինոշուկայում կներկայացվի հայկական արտադրության 50 կինոնկար: Տեսահոլովակում ներկայացվում են Նարինե Աբգարյանի «Զուլալի» համանուն վեպի էկրանավորման, Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի արտադրական կադրերը:

Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես  կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market):

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Բրեդլի Քուփերը կխաղա Bee Gees խմբի մասին բայոպիկում

Հրապարակվել է

«Օսկար» մրցանակի թեկնածու Բրեդլի Քուփերը պատրաստվում է մարմնավորել Bee Gees խմբի մենակատար Բարրի Գիբբին: Կենսագրական ժապավենի պրոդյուսերական կազմում է նաև Սթիվեն Սփիլբերգը:

Նախագիծը ղեկավարում է «Օսկարի» դափնեկիր Գրեմ Քինգը («Բոհեմական ռապսոդիա»): Սցենարը կգրի Էնթոնի Մաքքարթենը:

Ֆիլմը կպատմի երեք եղբայրների՝ Բարիի, Մորիսի և Էնդի Գիբբերի պատմությունը, որոնք ձևավորել են Bee Gees խումբը: Միասին նրանք ձայնագրել են պատմության մեջ ամենավաճառվող ալբոմ-սաունդթրեքը՝ Saturday Night Fever-ը, և իրենց գլխավոր երգերից մեկը՝ Stayin Alive-ը:

Վերջերս Քուփերը խաղացել է «Աստղը ծնվել է» երաժշտական դրամայի ռիմեյքում: Զուգահեռաբար դերասանը պատրաստվում է կոմպոզիտոր Լեոնարդ Բերնշտեյնի դերին բայոպիկում, որը նա ինքն է բեմադրում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: