«Թրայբեկա» կինոփառատոնը (Tribeca Film Festival) կներկայացնի Sora Shorts ծրագիրը, որը կներկայացնի հինգ կարճամետրաժ ֆիլմ, որոնք արտադրվել են OpenAI տեխնոլոգիայի կիրառմամբ:
Նախագծերն օգտագործում էին OpenAI-ի Sora-ն. 2024 թվականի փետրվարին հայտարարված տեքստից վիդեո մոդել, որը ընդունում է տեքստային նկարագրություններ և ստեղծում տեսահոլովակներ: Այս մեթոդով ստեղծված ֆիլմերը փառատոնում կցուցադրվեն առաջին անգամ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Tribeca Festival-ի և OpenAI-ի կողմից մշակված ծրագրի շրջանակներում մի խումբ կինոգործիչների ներկայացվել է Sora նոր մոդելը, որը դեռ հասանելի չէ հանրությանը: Ըստ փառատոնի, կինոգործիչներից պահանջվում էր պահպանել DGA-ի (Ամերիկայի ռեժիսորների գիլդիա), WGA-ի (Ամերիկայի սցենարիստների գիլդիա) և SAG-ի (Ամերիկայի դերասանների գիլդիա) հետ ձեռք բերված պայմանագրերը 2023 թվականին՝ կինոնկարներում արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ:
Ֆիլմերը կցուցադրվեն հունիսի 15-ին, որին կհաջորդի զրույց նրանց ստեղծողների հետ:
Միևնույն ժամանակ, Եվրամիությունը վերջերս ընդունել է կարգավորող ակտ, որով նախատեսվում է արհեստական բանակաբության օգտագործման իրավական ռեժիմ։ Ինչպես նշվում է ԵՄ կայքում՝ «Չնայած արհեստական բանականության համակարգերի մեծ մասը ռիսկային չէ և կարող է նպաստել բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծմանը, արհեստական բանականության որոշ համակարգեր ստեղծում են ռիսկեր, որոնք մենք պետք է լուծենք՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար»: Այս իրավական ակտը նպատակ ունի պաշտպանել մարդու իրավունքները, տեխնոլոգիական թափանցիկությունը, շուկայի կարգավորումը և սպառողների պաշտպանությունը: