Ի՞նչ կլինի, եթե Երկրի վրա վթարի ենթարկված այլմոլորակային երեխան, որը գերբնական հատկություններ ունի, փոխարեն հերոս դառնա, պարզվի, որ սարսափելի պատուհաս է մարդկության համար:
Թորի Բրայերին (Էլիզաբեթ Բենքս) հղիանալու անհաջող փորձերից հետո գրեթե հաշտվել է իր դառը ճակատագրի հետ: Խորհրդավոր կերպով հայտնված նորածինը նրան է վերադարձնում մայրության հույսը: Թվում է, թե Բրենդոնին նման երեխայի մասին Թորին եւ նրա ամուսինը՝ Կայլը (Դեւիդ Դենմանը), կարող էին միայն երազել. տղան խելացի է, տաղանդավոր եւ հետաքրքրությամբ է ճանաչում շրջապատող աշխարհը: Սակայն, երբ Բրենդոնը (Ջեքսոն Ա. Դան) մեծանում է, նրա մեջ սկսում է զարգանալ մութ ուժ, և Թորին կասկածում է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ: Բրենդոնի տարօրինակ վարքը սպառնում է նրա մտերիմներին, քանի որ հրաշալի դեռահասը վերածվում է արյունռուշտ գիշատչի, որը կարող է անճանաչելիորեն փոխել Կանզասի գավառական քաղաքի հանգիստ կյանքը:
Չնայած, որ ֆիլմը հորրոր ժանրին է պատկանում, այն ցույց է տալիս մայրական անսահման սերը; մի մարդու սեր, ոմ վրա մանուկ հասակում պարզապես «թքած ունեին»: «Այրվիր, այրվիր պայծառ» կատարելապես ցույց է տալիս Սուպերմենի հակառակ կողմը: Այնպիսի տպավորություն է, որ ստեղծողները նույնիսկ չեն փորձել թաքցնել պատմության նմանությունը:
Պրոդյուսեր Ջեյմս Գանը, ով աշխատել է «Գալակտիկայի պահապանները» և «Սկուբի-Դու» ֆիլմերի վրա, ներկայացնում է արյունը սառեցնող և կարծրատիպերը քայքայող կինոժանր՝ գերհերոսական հորրոր:
Մթին Սուպերմենի պատմություն
Հաշվի առնելով, որ փոփ-մշակույթում գերիշխում են կոմիքսների սուպերհերոսները, «Այրվիր, այրվիր պայծառ» ֆիլմի պրոդյուսերները որոշել են օգտագործել ժանրի ժողովրդականության ալիքը՝ այն միավորելով հորրոր ժանրի հետ՝ ստեղծելով նոր և իսկապես եզակի մի բան: Գաղափարը ծնվել է Բրայան Հան ու Մարկ Գան սցենարիստների դուետի մոտ: Իր գրեթե 20-ամյա կարիերայի ընթացքում Բրայանը, «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գանի կրտսեր եղբայրը, աշխատել է Մարկի հետ բազմաթիվ ֆիլմերի եւ հեռուստատեսային նախագծերի վրա: Նրանք միասին հորինել են ընտանեկան զույգի մասին սյուժեն, ում աչքերի առաջ իրականանում են ամենասարսափելի մղձավանջները:
«Անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը պատմություններ են հասել անպտուղ ծնողների մասին, որոնք երեխա են գտնում, – պնդում է Բրայան Գանը: – Այդ երեխաները, որպես կանոն, դառնում են ազնիվ հերոսներ: Եվ մենք մտածեցինք, թի ինչ կլինի, եթե նման երեխան դառնա ոչ թե բարի, այլ հակառակը, ինչ-որ սարսափելի արարած»:
Բրենդոնի գերբնական կարողություններն օգնել են կինեմատոգրաֆիստներին վախով գրավել հանդիսատեսին։ Յարովեսկին նշում է, որ այնպիսի ունակությունները, ինչպիսիք են լեւիտացիան, լազերային տեսլականը, անմարդկային ուժը եւ անհավատալի արագությունը, որը տելեպորտացիա է հիշեցնում: «Ես ուզում էի, որ իր շարժումներով նա նմանվեր դաժան ու անկանխատեսելի գիշատիչին», – ասում է նա:
Թե լսում ես՝ փախչիր
Ձայնը, որը արձակում էր թիկնոցը, երբ Բրենդոնը գրոհում էր զոհին, դարձավ սարսափ ֆիլմերի ֆիրմային տարրը: Գործադիր պրոդյուսեր Սայմոն Քաթն ասում է. «Մղձավանջ ծփիների փողոցում» ֆիլմաշարում հանդիսատեսը միշտ իմացել է, երբ է մոտենում Ֆրեդի Կրյուգերը՝ նրան բնորոշ ածելիի ձայնից: Բրենդոնի փողփողուն թիկնոցի ձայնը մենք օգտագործել են որպես ազդանշան, որ ուր որա է տեղի կունենա մի սարսափելի բան: Կարծես ուրվական է թռչում տեսախցիկի առաջ:
Մեծահասակների համար նախատեսված նման անսովոր պատմությունը գրավել է շատ դերասանների ուշադրությունը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են դերասանուհի եւ պրոդյուսեր Էլիզաբեթ Բենքսը («Քաղցած խաղեր», «Կատարյալ ձայն 2»), Դեւիդ Դենմանը («Օֆիս» սերիալ), Ջեքսոն Ա. Դաննը («Անամոթները» սերիալ), Մեթ Ջոնսը («Մայրիկ» եւ «Ծովային ոստիկանություն» սերիալներ) եւ Մերիդիթ Հագները («Պատանին» սերիալ): Ռեժիսորական աթոռը զբաղեցրել է Դեւիդ Յարովեսկին («Պարս»), սցենարը գրել են Բրայան եւ Մարկ Գանը («Ճանապարհորդություն 2. Խորհրդավոր կղզի»):
Մեծահասակների համար նախատեսված նման անսովոր պատմությունը գրավել է շատ դերասանների ուշադրությունը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են դերասանուհի եւ պրոդյուսեր Էլիզաբեթ Բենքսը («Քաղցած խաղեր», «Կատարյալ ձայն 2»), Դեւիդ Դենմանը («Օֆիս» սերիալ), Ջեքսոն Ա. Դաննը («Անամոթները» սերիալ), Մեթ Ջոնսը («Մայրիկ» եւ «Ծովային ոստիկանություն» սերիալներ) եւ Մերիդիթ Հագները («Պատանին» սերիալ): Ռեժիսորական աթոռը զբաղեցրել է Դեւիդ Յարովեսկին («Պարս»), սցենարը գրել են Բրայան եւ Մարկ Գանը («Ճանապարհորդություն 2. Խորհրդավոր կղզի»):
Ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի 2019 թվականի մայիսի 23-ին: