«Յանդեքսը» և նրան պատկանող «ԿինոՊոիսկը» կինոթատրոնային վարձույթում կթողարկեն Աննա Մելիքյանի «Փերի» ֆիլմը: Այս մասին հայտնում է Վեդոմոստին՝ վկայակոչելով օնլայն կինոթատրոնից ստացված տեղեկատվությունը:
Որոշումը կայացվել է «Կինոպրայմ» հիմնադրամի հետ միասին, որը ֆինանսապես աջակցել է ֆիլմի ստեղծմանը: «Փերին» ոչ ստանդարտ պայմաններով վարձույթ դուրս կգա. նրա սեանսներից վաստակած ողջ հասույթը կինոթատրոնները կկարողանան թողնել իրենց: Մատակարարները նման լուծումը անվանում են կարանտինից հետո հարթակների աջակցության ձև, ինչպես նաև հույս ունեն, որ այս ֆիլմը մեծ տարածում և սեանսների քանակ կստանա:
«Ֆիլմի թողարկումը, ինչպես եւ շատ այլ թարմ ռուսական նկարների, չի կայացել նախատեսված ժամանակ: Մենք ուրախ ենք, որ այժմ կարող ենք հնարավորություն ընձեռել հանդիսատեսին դիտել ֆիլմը ոչ միայն օնլայն, այլ նաև մեծ կինոէկրանին, ինչպես դա նախատեսել էին հեղինակները: Մեզ համար, որպես ոլորտի մաս, կարևոր է աջակցել կինոթատրոններն ու կինովարձույթին այս դժվարին պահին: Մենք պատրաստ ենք ընդլայնել ֆիլմի ցուցադրման աշխարհագրությունը 100%-ով՝ ստացված շահույթը թողնելով կինոթատրոններին և ուրախ կլինենք հարթակներին աջակցել մեր գովազդային հնարավորություններով», – ասում է Մարիա Սորոկինան, «ԿինոՊոիսկ» տոմսային ուղղության ղեկավարը:
Նախատեսվում է, որ ժապավենը կտարածվի 300 օրինակով, վարձույթ այն դուրս կգա օգոստոսի սկզբին: Մոսկվայում և այնտեղ, որտեղ կինոթատրոններն արդեն բացվել են՝ օգոստոսի 1-ից: Վեդոմոստին հայտնում է, որ կինոնկարը ցանկում ընդգրկելու որոշումն արդեն ընդունել են 5 կինոթատրոնային ցանց: Որոշ ցանցեր մերժել են ֆիլմին առցանց թողարկման պատճառով:
Այժմ ֆիլմը կարելի է դիտել միայն «ԿինոՊոիսկ HD» բաժանորդագրությամբ: Այս առումով, շատերը հակված են դիտարկել օգոստոսային թողարկումը որպես օնլայն կինոթատրոնի մարքեթինգային քայլ: