Ապրիլի 7-ին Անսիում անիմացիոն ֆիլմերի եւ մասնագիտացված կինոշուկայի միջազգային խոշորագույն փառատոնի կազմակերպիչները հայտարարել էին ընթացիկ տարվա բոլոր օֆլայն միջոցառումների չեղարկման մասին: Մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք որոշում ենք կայացրել փառատոնը չհետաձգել»: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ փառատոնը ստիպված էր այդ քայլին գնալ այլ փառատոների չեղարկման և հետաձգման պատճառով:
Հայտնի է դարձել, որ առաջիկայում ստեղծվելու է փառատոնի եւ շուկայի հատուկ առցանց տարբերակը, որի լրացումը կսկսվի ապրիլի 15-ին:
Փառատոնի ղեկավարներն ընդգծել են, որ դա ժամանակավոր որոշում է եւ հայտնել են 2021 թվականին փառատոնի եւ շուկայի անցկացման ժամկետները. «Անսին ընտանեկան խնջույք է: Մենք չենք կարող անիմացիայի տոն անցկացնել, երբ ձեզանից ոմանք բացակայում են, ուստի կհանդիպենք 2021 թվականի հունիսի 14-19-ը»: