Բեռլինի կինոփառատոնի կազմակերպիչները հայտնել են փոփոխությունների մասին, որոնք սպասում են փառատոնին 2021 թվականին: Դրանք վերաբերում են մրցանակներին, ծրագրերի մասնակիցներին ներկայացվող պահանջներին և գործարար ծրագրին՝ European Film Market-ին (Եվրոպական կինոշուկա): Փոփոխությունները պայմանավորված են ժամանակակից օրակարգին համապատասխանելու փառատոնի ձգտումով, որի վրա ազդում են ժամանակակից հասարակական հոսանքները և կորոնավիրուսի պանդեմիան:
Այսպես, 2021 թվականից Բեռլինյան կինոփառատոնը գենդերային չեզոք մրցանակներ կհանձնի: Կինոստուգատեսը կզրկվի լավագույն դերասանի և լավագույն դերասանուհու առանձին պարգևներից. դրանք կմիավորվեն մեկում՝ գլխավոր դերի լավագույն կատարման համար անվանակարգում: Երկրորդ պլանի դերակատարների մրցանակը նույնպես: Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակը, որը սովորաբար շնորհվում է «կինեմատոգրաֆում հեռանկարների բացահայտման» համար, կվերանվանվի (նացիստների հետ կապերի մեջ Բաեուրի մեղադրանքների պատճառով). այժմ այն պարզապես կլինի «ժյուրիի մրցանակ»:
Բեռլինալեի որոշ հատուկ ծրագրեր կդադարեն կարճամետրաժ ֆիլմ ընդունել: Սա, մասնավորապես, վերաբերում է Generation ծրագրին, որտեղ մասնակից նկարների տևողությունը չպետք է լինի 60 րոպեից կարճ: Սա վերաբերում է նաև Generation Kplus և Generation 14plus մրցույթներին:
Հաջորդ տարի փառատոնը մտադիր են անցկացնել իր ավանդական՝ օֆլայն ձևով: Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված կլինի երկրի և աշխարհի համաճարակաբանական իրավիճակից: Իսկ ահա Եվրոպական կինոշուկան (EFM) կփորձի աշխատել հիբրիդային ձևաչափով: Հետաքրքիր է նաեւ, որ 2020-ին կփոխվի EFM-ի ղեկավարը:
Բեռլինի կինոփառատոնը նախատեսված է անցկացնել 2021 թվականի փետրվարի 11-21-ը:
Աղբյուր՝ Deadline