Թոմ Հոլանդին չի կարելի վստահել, կարծում են «Վրիժառուների» ռեժիսորները: Դերասանի երկար լեզուն Ռուսո եղբայրներին ստիպեց չթողնել Սարդ-մարդու դերակատարին ծաոթանալ ամբողջական սցենարի հետ: Այս մասին Ջո Ռուսոն պատմել է ապրիլի 1-ին Marvel-ի միջոցառման ժամանակ:
«Այո, մենք Թոմ Հոլանդին սցենար չենք տալիս: Թոմը ստանում է միայն իր խոսքերը: Նա նույնիսկ չգիտի, թե ում հետ է խաղում կոնկրետ դրվագում: Մենք օգտագործում ենք շատ լավ ձևակերպումներ, որպեսզի նկարագրենք, թե ինչ է կատարվում բեմում, քանի որ նա խնդիրներ ունի բերանը փակ պահելու հետ»:
Ռուսո եղբայրների ելույթը կարելի է դիտել այս տեսանյութում, որը նկարահանվել է դահլիճից:
Հոլլանդի նկատմամբ քաղաքականությունը դատարկ տեղում չի առաջացել: «Անվերջության պատերազմի» հատուկ ցուցադրման ժամանակ նա բեմ դուրս եկավ և բղավեց «Մի անհանգստացեք, ես դեռ կենդանի եմ»: Դերասանը նաև հաստատել է երկրպակուների տեսությունը այն մասին, որ նոր «Վրիժառուներում» կարևոր տեղ է հատկացված քվանտային չափմանը (Quantum Realm): Այս տարվա ապրիլին վիրուսային ժողովրդականություն է ձեռք բերել դրվագների մոնտաժով հոլովակ, որտեղ Բենեդիկտ Քամբերբեթչը (Դոկտոր Սթրենջի դերակատարը) ընդհատում է Թոմ Հոլանդին «Վրիժառուների» վերաբերյալ տարբեր հարցազրույցների ժամանակ:
Անցյալ ամռանը Հոլանդը խոստովանել է, որ նույնիսկ մարտական տեսարանների նկարահանումների ժամանակ նա ստիպված է եղել կռվել օդի հետ:
«Ռուսո եղբայրներն ինձ ասում են. «Ուրեմն, դու կանգնած եդ այստեղ և կռվում ես այս տղայի»: Ես էլ պատասխանում եմ. «Օքեյ, իսկ ո՞ւմ հետ եմ կռվում:», իրենք ինձ. «Դե, մենք քեզ չենք կարող ասել, դա գաղտնիք է»: Ես նրանց. «Օքեյ, իսկ ի՞նչ տեսք ունի:» և նրանք պատասխանում են. «Դե, մենք քեզ չենք կարող ասել, որովհետև դու միանգամից կհասկանաս»: Այնպես որ, ես օդ էի ծեծում 15 րոպե: Երբ համաձայնում էի այդ աշխատանքին, այլ կերպ էի պատկերացնում այն: Բայց արդեն սովոր եմ»:
«Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը հայկական վարձույթ դուրս կգա ապրիլի 29-ին: