18-ամյա Բիլի Այլիշը եղբոր՝ Ֆիննեասի հետ միասին երգ է գրել «Մահանալու ժամանակը չէ» Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի համար: Այլիշը կդառնա բրիտանացի լրտեսի մասին սերիայի պատմության մեջ գլխավոր երգի ամենաերիտասարդ կատարողը: Երգչուհու մասնակցության մասին հայտնի է դարձել ֆրանշիզայի պաշտոնական Twitter-էջից:
«Բոլոր առումներով շատ տարօրինակ է դառնալ սրա մի մասը, – ասում է Այլիշը: Ֆիլմի գլխավոր երգը գրելու հնարավորությունը, որը նման լեգենդար շարքի մի մասն է, մեծ պատիվ է: Ջեյմս Բոնդը երբևէ գոյություն ունեցող բոլոր ֆրանշիզներից ամենաթեժն է: Ես դեռ շոկի մեջ եմ»:
Գլխավոր երգը ֆրանշիզայի ավանդույթն է եւ Բոնդի մասին ֆիլմերի ամենաճանաչված տարրերից մեկը: Նախորդ երկու կոմպոզիցիաները՝ “Skyfall-ը՝ Ադելի եւ “Writing’s on The Wall”-ը՝ Սեմ Սմիթի կատարմամբ «Օսկարի» դափնեկիրներ են դարձել «Լավագույն երգ» անվանակարգում:
«Մահանալու ժամանակը չէ» ֆիլմում Ջեյմս Բոնդը ժամանակավորապես լքել է ծառայությունը եւ ուղեւորվել է Ճամայկա: Արձակուրդն ընդհատվում է կղզու վրա ԿՀՎ-ի հին ծանոթ Ֆելիքս Լեյտերի հայտնվելուց հետո, որը 007 գործակալից օգնություն է խնդրում: Առեւանգված գիտնականին փրկելու առաքելությունն ավելի վտանգավոր է, քան ենթադրվում էր ի սկզբանե, եւ Բոնդը Սաֆին անունով խորհրդավոր չարագործի թակարդն է ընկնում: