Ռուսաստանի Գորկու անվան կինոստուդիան մտադիր է հրաժարվել բլոկբաստեր ֆիլմերից և թողարկել բարի երիտասարդական և մանկա-ընտանեկան կինո, այս մասին ստուդիայի ռեբրենդինգի շնորհանդեսի ժամանակ հայտնել է նրա գլխավոր տնօրեն Յուլիանա Սլաշչևան:
«Մանկական, պատանեկան և երիտասարդական՝ դա խաղարկային կինոյի հենց այն ժանրն է, այն սպեկտրը, որը, ճիշտ է, շատ բարդ է, քանի որ ստուդիան երկար տարիներ ոչինչ չի արտադրել: Եվ մենք պետք է մուտք գործենք շատ մրցակցային շուկա, որն արդեն գոյություն ունի: Բայց միգուցե մեզ փրկում է այն, որ մենք չենք պատրաստվում մտնել բլոկբաստերների գոտի, մենք իսկապես ուզում ենք արտադրել բարի, երիտասարդական և մանկա-ընտանեկան կինո, որը հիմա շատ պահանջված է և որի պակասն մենք այժմ զգում ենք», – ասել է Սլաշչևան:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Սլաշչևան նաեւ հայտնել է, որ ստուդիան նախատեսում է վավերագրական ֆիլմեր ստեղծել բոլոր նշանակալի ամսաթվերի համար, մասնավորապես, ֆիլմերի և հայտնի ռեժիսորներին հոբելյաններին, որոնք աշխատել են ստուդիայում և հայտնի ֆիլմերի ստեղծման պատմության մասին:
Գլխավոր տնօրենը նաև պատմել է, որ կինոստուդիան վարձակալության է հանձնելու ստուդիայի ռեկվիզիտն ու դեկորացիաները դրանց վերականգնումից հետո: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ նրանք գույքագրել են 15 հազար անուն ռեկվիզիտ եւ դեկորացիա: Նա հստակեցրել է, որ վարձակալությունը կսկսի աշխատել մինչև տարեվերջ: Ստուդիան նաև դեկորացիաների եւ կոստյումների արտադրության արտադրամաս կգործարկի: Սլաշչեւայի խոսքով՝ Գորկու անվան կինոստուդիան պետք է դառնա ժամանակակից, հարմար և օգտակար կինոշուկայի համար:
Բացի այդ, կինոստուդիան վերագործարկել է պրոդյուսերական կենտրոնը: «Ցանկացած կինոստուդիայի համար պրոդյուսերական կենտրոնը սիրտն է, հոգին, շարժիչը: Այն ամենը, ինչ վերաբերում է գույքային համալիրին, կինոստուդիայի համար երկրորդական է, իրականում գործիք է, որ առաջինը աշխատի, որ այնտեղ ֆիլմեր ստեղծվեն, ստեղծվեն նախագծեր», – նշել է Սլաշչևան:
Գորկու անվան մանկական և պատանեկան ֆիլմերի կինոստուդիան հիմնադրվել է 1915 թվականին և համարվում է Ռուսաստանի ամենահին եւ խոշորագույն ստտուդիա: Այդ ընթացքում այնտեղ ստեղծվել են հազարից ավելի ֆիլմեր, որոնց թվում են Վսեվոլոդ Պուդովկինի «Մայրը», Նիկոլայ Էկկի «Կյանքի ուղեգիրը», Լև Կուլիջանովի և Յակով Սեգելի «Տունը, ուր ես ապրում եմ», Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոն», Ստանիսլավ Ռոստոցկու «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են», Տատյանա Լիոզնովայի «Գարնան տասնյոթ ակնթարթ» և այլ ֆիլմեր: