Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Վրաստանի Առաջին ալիքը համագործակցության պայմանագիր է կնքել «Դիսնեյ» (The Walt Disney Company) ընկերության հետ: Այս մասին հայտնում է Առաջին ալիքի պաշտոնական կայքը:
Պայմանագիրը նախատեսում է 349 ֆիլմերի ցուցադրություն: Բացի «Դիսնեյ» ընկերության ֆիլմերից, կցուցադրվեն Walt Disney Studios-ին պատկանող Marvel, 20th Century Studios, Lucasfilm ընկերությունների հայտնի ֆիլմերը:
Բացի անիմացիայից, Վրաստանի Առաջին ալիքը հանդիսատեսին կառաջարկի «Դիսնեյ» ընկերության ընտանեկան ֆիլմեր ցերեկային եթերի, Lucasfilm-ի «Աստղային պատերազմներ» ֆիլմերը, ինչպես նաև Marvel-ի և 20th Century Studios-ի պաշտամունքային ֆիլմերը:
Առաջին ալիքում հանդիսատեսին կներկայացվի Disney, Marvel, 20th Century Studios, Lucasfilm մուլտֆիլմերի և գեղարվեստական ֆիլմերի ամբողջովին վրացերեն կրկնօրինակված տարբերակը: Հանդիստեսը հնարավորություն կունենան ունկնդրել երգերի վրացական տարբերակները, ինչը աննախադեպ իրադարձություն է վրացական հեռուստատեսության համար:
«Հանրային հեռարձակողը ոչ միայն խստորեն պահպանում է հեղինակային իրավունքի ոլորտի օրենսդրության պահանջները, այլև փորձում է սահմանել և տարածել մտավոր արտադրանքի պաշտոնական տարածումը: Հեռարձակողը ցանցում տեղադրում է եվրոպական, ամերիկյան և վրացական պրեմիում դասի արտադրանք և ներդնում է հենց այն արժեքները, որոնք արտացոլում են երկրի և հասարակության զարգացման ընթացքը», – հայտարարել է Առաջին ալիքի տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:
Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով՝ նման մասշտաբի ընկերությունների հետ պաշտոնական համագործակցությունը և արտադրանքը ոչտեսահենային ճանապարհով ստանալը հանրային հեռարձակողի համար կարևոր արժեք է ներկայացնում: