Օգոստոսի 25-ին Եվրոպական կինոակադեմիան / European Film Academy-ը հայտարարեց Եվրոպական կինոմրցանակին / European Film Awards-ին մասնակցելու համար ընտրված 13 վավերագրական ֆիլմերի անունները: Այս տարի Եվրոպական կինոմրցանակի վավերագրական ընտրության մեջ ներկայացված են 14 եվրոպական երկրներ:
Գարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» նոր վավերագրական ֆիլմը՝ Հայաստանի ժողովրդական շարժման մասին, որը տապալեց իշխող ռեժիմը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ընդգրկվել է մրցույթային ծրագրում:
Հնարավոր թեկնածուների ցանկում նկարների ընդգրկման որոշումն ընդունել է EFA վավերագրական կինոյի խորհուրդը: Այն բաղկացած է EFA վարչության անդամներից՝ Գրացիելլա Բիլդեսհայմը (Իտալիա) և Հենինգ Կամմը (Գերմանիա), ինչպես նաև վավերագրական փորձագետներից՝ Վետոն Նուրկոլարին (Կոսովո), Ռադա Շեշիչը (Բոսնիա և Հերցեգովինա / Նիդեռլանդներ / Խորվաթիա), Ելենա Սուբիրա ի Ռոքը (Իսպանիա) և Ալեքս Սզալցը (Ֆրանսիա):
EFA-ի անդամներն առաջիկայում կընտրեն հինգ վավերագրական ֆիլմ, որոնք կընդգրկվեն կարճ ցուցակում: Այդ նկարներից մեկը կստանա 2020 թվականի Լավագույն եվրոպական վավերագրական ֆիլմի կոչումը: «European Documentary 2020» հաղթողը կհայտարարվի մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Ռեյկյավիկում:
Վավերագրական ֆիլմեր, որոնք հավակնում են EFA մրցանակին՝
Acasa – My Home – Radu Ciorniciuc (Ռումինիա/Գերմանիա/Ֆինլանդիա)
Collective – Alexander Nanau (Ռումինիա/Լյուքսեմբուրգ)
I Am Not Alone – Garin Hovannisian (Հայաստան)
Little Girl – Sébastien Lifshitz (Ֆրանսիա)
Once More Unto the Breach – Federico Ferrone & Michele Manzolini (Իտալիա)
Saudi Runaway – Susanne Regina Meures (Շվեյցարիա)
Self Portrait – Margreth Olin, Katja Hogset & Espen Wallin (Նորվեգիա)
State Funeral – Sergei Loznitsa (Նիդեռլանդներ/Լիտվա)
The Cave – Feras Fayyad (Սիրիա/Դանիա/Գերմանիա/ԱՄՆ/Կատար)
The Earth Is Blue as an Orange – Iryna Tsilyk (Ուկրաինա/Լիտվա)
The Euphoria of Being – Réka Szabó (Հունգարիա)
They Call Me Babu – Sandra Beerends (Նիդեռլանդներ)
Walchensee Forever – Janna Ji Wonders (Գերմանիա)
Աղբյուր՝ Cineuropa