Զառա Ջյանը Բեռլինալեի ընթացքում «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» հիբրիդային վավերագրականի համար նյութ էր նկարահանում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ, ում «Յոթ քող» ֆիլմը էկրան է բարձրանում որպես Բեռլինալեի հատուկ ֆիլմ, այս մասին է տեղեկացնում ScreenDaily-ն:
Եվրոպական կինոշուկայի ընթացքում բրիտանացի պրոդյուսեր Դևիդ Պ. Քելլին («Ես վարձել եմ պայմանագրային մարդասպանի» ռեժ. Ակի Կաուրիսմակի, «Երկու կին» ռեժ. Վերա Գլագոլևա) միացել է Զառա Ջիանի «Ես աշխարհից վրեժ կլուծեմ իմ սիրով» հիբրիդային վավերագրական դրամայի նկարահանումներին, որը նվիրված է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին:
Ինչպես հայտնում է պարբերականը, Քելլին աջակցություն է փնտրում Բրիտանական կինոինստիտուտից: Քելլին մասնակցում է Հայաստանում «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հուլիսյան ոլորտային միջոցառումներին մասնակցելու համար Մեծ Բրիտանիայի պատվիրակության նախապատրաստմանը:
«Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Էմիր Կուստուրիցան, Ժոել Շապիրոնը և Լորա Գուերան մասնակցում են Զառա Ջյանի նախագծում, որը ստեղծվում է որպես հայ-ֆրանսիական-բրիտանական համատեղ արտադրություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի և CNC-ի աջակցությամբ:
Ջյանի BOOMERANG MEDIA.AM և Անի Որսկանյանի Ava Films ընկերությունները բանակցում են վաճառքի գործակալությունների հետ նախագծի իրացման համար:
Վերջերս Երևան էր ժամանել նաև Թարսեմ Սինխը և ստեղծագործական թիմը հանդիպում էր ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ: