Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ հունիսին այն անցկացնել չի հաջողվի: Այս մասին ասված է տարածված հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ [Էմանուել Մակրոնի] ապրիլի 13-ի հայտարարությունը, մենք ընդունում ենք, որ Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի տեղափոխումը հունիսի վերջ-հուլիսի սկիզբ այլեւս [ընդունելի] տարբերակ չէ», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Ակնհայտ է, որ դժվար է ենթադրել, որ Կաննի փառատոնն այս տարի կարող էր անցկացվել իր սովորական ձեւաչափով», – ավելացրել են կազմակերպիչները: Հայտարարության մեջ, սակայն, նշվում է, որ կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի փառատոնը 2020 թվականին անցկացվի «այս կամ այն կերպ»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մենք գրել էինք, որ Ֆրանսիայում կինոթատրոնների բացման եւ զանգվածային միջոցառումների անցկացման թույլտվության հստակ ժամկետ չի նշվել: