Արագություն, ադրենալին, սպորտային ավտոմեքենաներ եւ խելագառեցնող հնարքներ: Ինչ է տեղի ունենում Թբիլիսիում «Ֆորսաժ 9» ֆիլմի նոր մասի նկարահանումների ժամանակ:
Թբիլիսիում հայտնի ամերիկյան «Ֆորսաժ 9» ֆրանշիզայի եզրափակիչ մասի նկարահանումները երկրի համար ինչ-որ առումով իրադարձություն են դարձել:
Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները հաճույքով հետեւում են նկարահանումներին: Ինչպես հայտնի է, Universal-ը նկարահանումներ է ծրագրել Թբիլիսիի գլխավոր փողոցներում եւ պողոտաներում՝ Ռուսթավելի պողոտա, Ազատության հրապարակ, Վաջա Պշավելա պողոտա, Բեսարիոն Ջգենտի փողոց, Ավտո Վարազի փողոց եւ Համալսարանական փողոց:
Վրաստանի Ռուսթավի քաղաքի կենտրոնական առեւտրի կենտրոնը, որը գտնվում է Թբիլիսիից 25 կմ հարավ-արեւելքում, նույնպես կօգտագործվի որպես նկարահանման հարթակ:
Նկարահանումները կտեւեն ավելի քան մեկ ամիս:
Վրաստանում «Ֆորսաժ-9» ֆիլմի նկարահանումները պետական բյուջեն կհամալրեն 32 միլիոն լարիով (ավելի քան 10 միլիոն դոլար): Դրա մեջ մտնում է տեխնիկայի վարձույթը, անձնակազմի աշխատանքի տեղավորումը: Եվ ինչ ասենք, Վրաստանում նման մասշտաբի նկարահանումները դեռ նորույթ է: