Հայաստանի ազգային կինոկենտրոնն ամփոփել է 2019 թվականի պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերի նախագծերի մրցույթների արդյունքները:
Երկու մրցույթների արդյունքում Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 118 նախագծից դիտարկվել է 107-ը, իսկ պետական ֆինանսավորման համար ընտրվել է 46-ը։
Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորում ստացած նախագծերի ցանկում, այս տարի, ավելացել են դեբյուտային նախագծերը․ կարճամետրաժ դեբյուտային նախագծերի համար կանոնակարգով նախատեսված տոկոսաչափը՝ 50%-ի փոխարեն փաստացի կազմել է 63,31%: 2019 թվականի երկու մրցույթների արդյունքում պետական ֆինանսավորում հատկացվել է 9 անիմացիոն նախագծի, որից դեբյուտ՝ 4, որը կազմում է 44,44%: Կարճամետրաժ ֆիլմերի թվում են «Կինոկետ պրոդաքշնս» ընկերության «Ժամանում» խաղարկային ֆիլմը, «Սիլուետ ստուդիո» ընկերության «Հիմնավոր մաքրություն» ֆիլմը: Ֆիլմերի ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:
Լիամետրաժների պարագայում կանոնակարգով նախատեսված 30%-ի փոխարեն կազմել է 34,07%: Լիամետրաժ ֆիլմերի թվում են Հայկ Օրդյանի «Զուլալի» կինոնկարը, որը հանդիսանում է Նարինե Աբգարյանի համանուն վեպի էկրանավորումը, «Ա.Կ.Պինգվին» ընկերության «Թեզետա» խաղարկային վավերագրական դեբյուտը: Ամբողջական ցուցակի հետ կարող եք ծաոթանալ այստեղ: