Դեկտեմբերի 12-18-ի հայաստանյան վարձութային շաբաթը գլխավորել է «Նոր տարվա կինո» ամանորյա կատակերգությունը: Չորս շաբաթ գտնվելով վարձույթում ֆիլմը հավաքել է 21.7 մլն. դրամ: Կատակերգությունը դիտել է ևս 10.264 հանդիսատես: 27-օրյա վարձույթի ընթացքում Ելենա Արշակյանի ֆիլմը հայկական կինոթատրոններում հավաքել է 106.6 մլն. դրամ:
Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը պատմող «Մսյո Ազնավուր» ֆրանսիական կինոնկարը վարձութային երկրորդ շաբաթը անկում է ապրել և տեղավորվել է երկրորդ տեղում: Այս շաբաթվա 6.799 հանդիսատեսը ֆիլմին բերել է 18.2 մլն. դրամ: 14-օրյա վարձույթի ընթացքում բայոպիկը ընդհանուր առմամբ հավաքել է 45.6 մլն. դրամ:
Երրորդ տեղը երկու շաբաթ շարունակ իր հետևից է ամրապնդել Disney ընկերության «Մոանա 2» անիմացիոն ֆիլմը: Եվս 5.457 հանդիսատես հավաքած այն գեներացրել է 11.4 մլն. դրամ: Հայաստանյան վարձույթում սա ֆիլմի երրորդ շաբաթն է: Ֆիլմի համաշխարհային դրամարկղային մուտքերին հայաստանյան կինոթատրոնները ավելացրել են 63.8 մլն. դրամ:
Շաբաթվա գլխավոր պրեմիերան՝ Sony Pictures ընկերության «Կրեվեն: Որսորդը» ֆիլմը իր նորամուտը սկսեց զբաղեցնելով վարձութային շաբաթվա 4-րդ տեղում: Marvel ընկերության կոմիքսների վրա հիմնված այս նախագիծը հավաքել է ընդամենը 7.7 մլն. դրամ սահմանափակվելով միայն Երևանով: Այս ֆիլմը Sony-ի Սարդ մարդու տիեզերքի անհաջողության շղթայի վերջն էր: Ֆիլմը դիտել է 2.633 հանդիսատես:
Հինգերորդ տեղում է MITOYAN Production-ի «Բախտի տերը» ճակատագրական կատակերգությունը: Այս շաբաթ 2.533 հանդիսատես ֆիլմին լրացուցիչ 5.6 մլն. դրամ է բերել: Ութ շաբաթվա ընթացքում ֆիլմը դիտել են 78.938 հանդիսատես, որոնք ընդհանուր առմամբ բերել են 195.4 մլն. դրամ:
Այս շաբաթ հանդիսատեսին դեռ շարունակում են հետաքրքրել Ռիդլի Սքոթի «Գլադիատոր 2», «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրաման, «Մատանիների տիրակալը։ Ռոհիրիմների պատերազմը» անիմացիոն ֆիլմը և «Դեպի ճամբար․Հատուկ ջոկատ» երիտասարդական կատակերգությունը: