2001 թվականի նոյեմբերին պրեմիերայից տասնութ տարի եւ ինն ամիս անց դրամարկղային մուտքերի միլիարդավոր սահմանագիծը հաղթահարեց ամենահաջողակ կինոֆրանշիզներից մեկի առաջին ֆիլմը: Չինաստանում կրկնակի թողարկումից ստացված հասույթի շնորհիվ դա կարողացել է անել «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆենտեզին:
3D եւ 4K ձեւաչափերով էկրան բարձրանալուց հետո Քրիս Կոլամբուսիի ֆիլմը հավաքել է 94,89 մլն յուան կամ 13,67 մլն դոլար պրեմիերային հանգստյան օրերին, երկուշաբթի՝ 12,37 մլն յուան կամ $1,78 մլն և երեքշաբթի՝ 10,58 մլն յուան կամ $1,52 մլն: Ընդհանուր առմամբ, դա տալիս է 117,74 մլն յուան կամ $16,98 մլն ցուցադրությունների հինգ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ հիմնական վարձույթը բերել էր Ջոան Ռոուլինգի համանուն վեպի էկրանավորմանը $974,8 մլն: Եվս 9,5 մլն դոլար են տվել նախկին բազմաթիվ կրկնակի ցուցադրություններ տարբեր երկրներում: Հաշվի առնելով ներկայիս $17 մլն կինոնկարը հավաքել է $1001,26 մլն դրամարկղ: Ֆրանշիզայի բոլոր ութ ֆիլմերի ընդհանուր հավաքները կազմում են 7,74 մլրդ դոլար:
«Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես է «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» երջանկություն պարգևում նոր սերնդի հանդիսատեսին: Ֆիլմի ժողովրդականությունն այն առաջին անգամ բացահայտած չինացի կինոասերների շրջանում ապացուցում է, որ այդ պատմությունների գրավչությունն իսկապես ունիվերսալ է և անմահ», – ասել է Warner Bros. ընկերության միջազգային դիստրիբյուցիայի ղեկավար Էնդրյու Քրիպսը:
2002 թվականին կինովարձույթի փաստացի ավարտի պահին «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմը ամբողջ պատմության մեջ երկրորդ տեղն է զբաղեցրել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմից հետո: Միլիարդի սահմանագծին դեռ այն ժամանակ թույլ չէր տվել հասնել միայն համաշխարհային շատ արժույթների նկատմամբ դոլարի բացառիկ ուժեղ փոխարժեքը: Պոտերիանայի առաջին մասի արդյունքը գերազանցել է միայն երկու տարի անց «Մատանիների տիրակալը: Թագավորի վերադարձը» եռերգության եզրափակիչ ֆիլմը: