Ռոբի Քոլտրեյնը, որը հայտնի է անտառապահ Ռուբեուս Հագրիդի դերով Հարրի Փոթերի արկածների մասին ֆիլմերում, հայտնվել է հաշմանդամի աթոռին սուր օստեոարթրիտի պատճառով: Այս պահին դերասանը պատրաստվում է ծնկի վիրահատության, որը թույլ կտա նրան վերականգնել վնասված հոդերը:
Քոլտրեյնի խոսքով՝ իր հիվանդության մասին նա իմացել է դեռ 2016 թվականին: Այդ ժամանակ բժիշկները նրան խնդրել էին նիհարել մոտ 40 կիլոգրամով, որպեսզի թեթևացնեն ծնկի ծանրաբեռնվածությունը:
Ինքը՝ դերասանը, լավատեսորեն է նայում ապագային: Քոլտրեյնը կատակել է, որ վիրահատությունից հետո «կթռչկոտի ինչպես էլֆ»:
Քոլտրեյնը լայն ճանաչում ստացավ Հարրի Փոթերի մասին ֆիլմերի թողարկումից հետո: Ոմանք նաև հիշում են նրան քույր Ինվիոլատայի դերում՝ «Փախչող միանձնուհիները» ֆիլմում: Քոլտրեյնը էպիզոդիկ դերեր է խաղացել «Օուշենի 12 ընկերները», «Կարավաջո», «Դժոխքից», «Ոսկե աչք» կինոնկարներում: