Փետրվարի 25-ին «Ղազախֆիլմ» կինոստուդիայում տեղի է ունեցել տարբեր սերունդների ղազախական կինեմատոգրաֆիստների ոչ պաշտոնական հանդիպումը, որոնց թվում են՝ «Ղազախֆիլմ» կինոստուդիայի նախագահ Արման Ասենովը, Ազգային կինոյի աջակցման պետական կենտրոնի վարչության նախագահ Գուլնարա Սարսենովան, Ղազախստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Երմեկ Տուրսունովը, հայտնի պրոդյուսերներ, ռեժիսորներ, կինոքննադատներ, դերասաններ, մասնավոր կինոընկերությունների ականավոր ներկայացուցիչներ եւ այլոք: Միջոցառմանը մասնակցել է նաև Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ, մշակույթի և արվեստի գործերի դեպարտամենտի տնօրեն Կումիս Սեիտովան:
Հանդիպման ընթացքում, որը հավաքվածները պատմական են անվանել, քննարկվել են կարեւոր թեմաներ, որոնց թվում են կինոստուդիայի առաջիկա արդիականացումը, մասնավոր ընկերությունների հետ «Ղազախֆիլմի» փոխգործակցությունը, Ազգային կինոյի աջակցման պետական կենտրոնի աշխատանքը եւ հայրենական կինեմատոգրաֆիայի այլ արդիական հարցեր:
«Ղազախֆիլմի» նախագահը հավելել է, որ ստուդիայի տեխնիկական վերազինման հարցը մշակվելու է ոչ միայն ղազախական, այլեւ արտասահմանյան կինոընկերությունների պահանջների հաշվառմամբ, որոնք, ինչպես հայտնի է, ամենաբարձր տեխնիկական ռայդերներն ունեն: Դա թույլ կտա կինոստուդիան վերազինել տեխնիկայով, որը պահանջված կլինի վարձակալներից եւ կբարձրացնի միջազգային համագործակցության հետաքրքրությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ կինոյում երաժշտություն օգտագործելու համար հեղինակային վարձատրության հարցերը, դերասանների հոնորարները եւ այլն: