Ինչպես Կաննում, ռեժիսորը խնդրել էր չբացահայտել սյուժեն, այնպես էլ մոսկովյան մամուլի ցուցադրության ժամանակ մեզ փոխանցեցին նրա խոսքերը: Դե, ես էլ սփոձլերների կողմնակից չեմ: Հաճախ են հարցնում «ինչպե՞ս ես ընտրում ֆիլմերը դիտման համար»: Պատասխանը պարզ է՝ զգում եմ: Ես չեմ կարդում նկարագրությունը, թրեյլերներից մաքսիմալ հեռու եմ աշխատում մնալ և զգում եմ, որ «այս ֆիլմը պետք է տեսնեմ»: «Մակաբույծների» դեպքում ես գիտեի մենակ որ Կաննի մասնակից է, հաղթող է և որ կորեական ֆիլմ է: Ցուցադրությունից մի քանի օր հետո դիտեցի թրեյլերը և հասկացա, որ էդպիսի թրեյլերով էս ֆիլմը չեի ցանկանա տեսնել:
Կաննում «Մակաբույծները» արժանացել են 20 րոպեանոց ծափահարությունների եւ արժանիորեն ստացել Արմավենու ոսկե ճյուղ: Պոն Ջուն Հոն վաղուց արդեն յուրացրել է կինոյի համապարփակ լեզուն, եւ բոլորովին կարեւոր չէ, թե ինչ դեկորացիաներում է տեղի ունենում նրա ֆիլմերի գործողությունը: Ի վերջո, նա նկարահանում է ոչ թե պատմություններ, այլ պատմում է մարդկանց մասին:
«Մակաբույծերի» ֆաբուլան շատ պարզ է: Չորս հոգուց բաղկացած աղքատ ընտանիքը պիցցայի տուփեր ծալելով գրոշներ է վաստակում: Նրանք ստիպված են օգտվել հարևանների անվճար Wi-Fi, գիշերներով հետևել թե ինչպես են հարբածները միզում իրենց պատուհանի առջև: Մի օր հերոսներից մեկը հարուստ ընտանիքում աշխատելու առաջարկ է ստանում, եւ նրա մտքում պլան է ծագում:
Պոն Ջուն Հոն հմտորեն աշխատում է հակադրությունների վրա, ցույց տալով անպարկեշտ հարուստ եւ առավել աղքատ մարդկանց: Ֆիլմում չկան դրական եւ բացասական կերպարներ: Այստեղ ամեն ինչ կենտրոնացած է սոցիալական անդունդի վրա, որը բաժանում է հակառակ շերտերի ներկայացուցիչներին:
Ռեժիսորն ընդգծում է բաժանումը նրանով, որ երկու ընտանիքները միմյանց չեն հասկանում շփման ոչ մի մակարդակով: Եվ ամենից կարեւորն այն է, որ նա չի տեսնում շփման եզրեր:
Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ «Ոսկե Ծիրանը» գախտնազերծեց, որ «Մակաբույծները» ցուցադրվելու են «Երևանյան պրեմիերա» ծրագրի շուրջ, այնպես որ ուշադիր հետևեք, ֆիլմը շատ շուտով կցուցադրվի հայ հանդիսատեսին: