Երեկ, հուլիսի 22-ին, Լոս Անջելեսում կայացել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» իններորդ ֆիլմի պրեմիերան: Չինական TCL թատրոնի կարմիր գորգի վրա են հայտնվել ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին, Մարգարետ Քուելին, Թիմոտի Օլիֆանտը, Բրյուս Դերնը, Դեյմոն Հերիմանը, Մայա Հոուկը, Մայք Մոն, Ռումեր Ուիլիսը, Բրիթնի Սփիրսը եւ շատ ուրիշներ:
Փիթը եւ Դի Կապրիոն կիսվել են ֆիլմի եւ իրենց հերոսների մասին տպավորություններով:
Լեոնարդո Դի Կապրիո, դերասան՝ «Հասկանում եք, անկեղծ ասած, ես զգում էի, որ կարծես գիտեմ, թե ով է եղել այդ տղան: Ես ինքս մեծացել եմ Լոս Անջելեսում եւ տեղյակ եմ նման պատմություններից: Ես բախտավոր եմ: Բայց իմ կերպարը պայքարում է և անվստահ է, նա փորձում է համապատասխանել և տառապում է: Ես գիտեմ, թե ինչի է նա բախվել:»
Բրեդ Փիթ, դերասան. «Ֆիլմում ցուցադրված դարաշրջանը մենք ռոմանտիզացնում ենք: Դա ցնցումների եւ մեծ փոփոխությունների ժամանակ էր, հատկապես կինոյում, անշուշտ, երաժշտության մեջ, եւ երկիրն ինքը մի քիչ պառակտված էր, ինչպես այսօր:»
Կինոժապավենում, որի գործողությունը ծավալվում է 1969 թվականին, Քվենտին Տարանտինոն վերստեղծում է իր մանկության տարիները: Այդ ժամանակ ԱՄՆ-ն, Լոս Անջելեսը, Հոլիվուդը, եւ կինոարդյունաբերության ամբողջ համակարգը բեկումնային պահ էին ապրում, եւ ոչ ոք չգիտեր, թե ինչ ապագա է սպասվում նրանց բոլորին: Այն իրավիճակը շատ առումներով համապատասխանում է հոլիվուդյան ժամանակակից կինոարդյունաբերության վիճակին:
Ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի 2019 թվականի օգոստոսի 8-ին:
- Հունվարի 6 նոր ֆիլմ, որը առժե պահել ուշադրության կենտրոնում
- «Ոսկե գլոբուս» – 2019. Հաղթողները
- Առաջին մանրամասները «Բեվերլի-Հիլզ 90210» հեռուստասերիալի վերադարձի մասին
- Ժամ-ի հարցազրույցը Արմենիա ՀԸ տնօրեն Դավիթ Բաբախանյանի և Յուքոմի տնօրեն Հայկ Եսայանի հետ
- Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է կինեմատոգրաֆիայի մասին օրենքը