Ռուսական Եկատերինբուրգում անցկացվող «Կինոպրոբա» միջազգային կինոփառատոնը հոկտեմբերի վերջ հայտարարեց, որ բացման ֆիլմ է ընտրվել Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» կինոնկարը:
Կինոփառատոնի մեկնարկը տրվել էր դեկտեմբերի 1-ին, սակայն միջոցառումից 4 օր առաջ՝ նոյեմբերի 11-ից կինոփառատոնը տարածում է հայտարարություն, տեղեկացնելով, որ ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել և Էդգար Բաղդասարյանի ֆիլմի փոխարեն ցուցադրվելու է ռուսաստանյան ռեժիսոր Բակուր Բակուրաձեի «Ձյունը իմ բակում» ֆիլմը:
Հայտարարության մեջ չի նշվել կինոփառատոնի ծրագրից հայ-ռուսական համատեղ արտադրության դուրս բերման պատճառը: Ֆիլմի պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը «ԿինոՊրես»-ին փոխանցել է, որ ֆիլմը հանելու հրահանգը եղել է առանց որևէ պաշտոնական նամակի՝ ներքին կարգով:
«Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ի տեղեկացմամբ սա միակ դեպքը չէ, որը տեղի է ունեցել «Կինոպրոբայ»-ի հետ: Պարբերականը նշում է, որ փառատոնի ծրագիրը օրեցօր «խուզվում» էր: Հանդիսատեսը գալիս էր ցուցադրությունների, դիտում մի քանի ֆիլմ, իսկ հետո մեկ ժամ անցկացնում ճեմասրահում՝ սպասելով կինոբլոկի շարունակությանը։
Ռուսաստանում ֆիլմերի հանրային ցուցադրությունը թույլատվում է վարձութային վկայականի առկայության դեպքում: Այս սահմանափակումը չի գործում միջազգային կինոփառատոների դեպքում, որոնք ունեն մրցութային ծրագիր և համապատասխանում են օրենքի պահանջներին, իսկ պահանջները ներկայացված են բավականին խճճված: «Կինեմատոգրաֆիայի պետական աջակցման մասին» օրենքի 2018 թվականի օգոստոսի 8-ի փոփոխության ընդունումից հետո Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը ամեն տարի հրամանով սահմանում է երկրի տարածքում անցկացվող միջազգային կինոփառատոների ցանկ:
ՌԴ մշակնախի կայքից հայտնի է դառնում, որ միջազգային կինոփառատոններում թույլատրվում է առանց վարձութային վկայականների ֆիլմերի ցուցադրություն՝ մի շարք պայմանների պահպանմամբ.
- կինոփառատոնը պետք է ունենա մրցութային ծրագիր, որը բաղկացած է ժյուրիի կողմից գնահատվող ֆիլմերից; (Կինոպրոբան ուներ առնվազն 3 մրցութային ծրագիր և ժյուրի)
- կինոփառատոնի ընդհանուր տևողությունը 10 օրից ոչ ավելի է; (Կինոպրոբան անցկացվում էր դեկտեմբերի 1-ից 5-ը՝ 5 օր)
- միջազգային կինոփառատոնում յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունն իրականացվում է ոչ ավելի, քան երկու անգամ; (Նախատեսված էր «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի մեկ ցուցադրություն)
- կինոփառատոնն ընդգրկված է միջազգային կինոփառատոների ցանկում, որն ամեն տարի կհաստատվի Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից: (Փառատոնը ընդգրկված էր ցանկնում)
Նաև մշուշոտ է «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի ճակատագիրը ռուսական վարձույթում: Երեք տարի առաջ ազգային ֆիլմի վկայական ստացած ֆիլմը մինչ օրս չի ստացել վարձութային վկայական:
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» հայ-ռուսական համատեղ արտադրությունը, որը ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության ֆինանսական աջակցություն: