Դեկտեմբերի 26-ին ներկայացվել է Հովհաննես Գալստյանի «Բեմ» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը նախկինում կրում էր «Բեքսթեյջ» («Ետնաբեմ») անվանումը:
Ֆիլմում նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիվյեն Բաստաջյանը, Վիգեն Ստեփանյանը, Կարինե Ջանջուղազյանը, Ֆրիդա Յորքը և այլոք:
Ֆիլմի մասին՝
Երևանի Բալետի Պետական Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գաբրիելը, Կաֆկայի «Մետամորֆոզի» վրա հիմնված՝ միջազգային կարևորության իր բալետի պրեմիերայից չորս ամիս առաջ, խմբից հեռացնում է Նորային՝ պրիմա պարուհուն։ Մինչ Գաբրիելը ու նրա նոր պրիման՝ Ժանետը մտերմանում են, Նորան դավադրությունների շարք է հյուսում Գաբրիելի ճանապարհին, և շուտով ի հայտ են գալիս հափշտակության մեղադրանքներ նրա դեմ։ Գաբրիելը առերեսվում է մի համակարգի հետ, որը նրան մեղավոր է համարում՝ առանց որևէ ստույգ ապացույցի։ Հանուն իր տեսլականի իրականացման՝ Գաբրիելը հայտնվում է ամեն ինչը կորցնելու վտանգի առաջ։ Ժանետը, իր հերթին, վտանգում է առողջությունն ու ապագան՝ հանուն բալետի։
«Բեմ» կինոնկարի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա Կոտբուս միջազգային կինոփառատոնի շրջանակում: Հայաստանում ֆիլմը հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում հունվարի 16-ից: