Amazon ստուդիան ներկայացրել է «Մատանիների տիրակալը» սերիալի պաշտոնական սինոփսիսը, որը հիմնված կլինի անգլիացի հայտնի գրող Ջ․Ռ.Ռ. Թոլքինի ստեղծագործությունների վրա: Տեքստը մեջբերում է The One Ring կայքը:
«Amazon-ի առաջիկա սերիալում առաջին անգամ կցուցադրի Միջերկրի Երկրորդ դարաշրջանի հերոսական լեգենդները: Այս էպիկական դրամայի գործողությունը կծավալվի «Հոբիթի» և «Մատանիների տիրակալի» իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ, երբ մեծ ուժեր էին հայտնվում, ծաղկում ու անկում էին ապրում թագավորություններ, հերոսները փորձությունների էին ենթարկվում, հույսը կախված էր մազից, իսկ չարագործներից մեծագույնը, որը երբևէ դուրս էր եկել Ջ.Ռ.Ռ. Թոլքինի գրչից, սպառնացել է ամբողջ աշխարհը խավարով ընկղմել: Պատմությունը կսկսվի համեմատաբար հանգիստ ժամանակ և կկենտրոնանա ինչպես ծանոթ, այնպես էլ նոր հերոսների վրա, որոնք դիմակայում են չարիքին, որը վերադառնում է Միջերկիր: Մառախլապատ Լեռների ամենամռայլ խորքերից մինչև էլֆերի թագավորության փառահեղ մայրաքաղաք Լինդոնի անտառներ. այդ պետություններն ու կերպարները ժառանգություն կստեղծեն, որը դեռ շատ երկար է ապրելու»:
Շոուի նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում: «Մատանիների տիրակալը» համարվում է պատմության ամենաթանկ շոուներից մեկը: Թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ: