Հայտնի է դարձել, որ Կաննի կինոփառատոնի բացման ֆիլմը կդառնա Ջիմ Ջարմուշի «Մահացածները չեն մահանում» նոր նախագիծը:
Կատակերգական զոմբի-հորրորը կպատմի ոչ մեծ քաղաքի բնակիչների մասին, որոնք ենթարկվել են զոմբիների հարձակմանը: Ֆիլմը կարող է պարծենալ անհավանական քաստով՝ Թիլդա Սուինթոն, Ադամ Դրայվեր, Բիլ Մյուրեյ, Քլոյա Սևինի, Սթիվ Բուշեմի և այլ հայտնիներ մասնակցում են այս նախագծում:
Ամերիկայի գլխավոր անկախ ռեժիսորներից մեկի գրեթե յուրաքանչյուր ֆիլմ հայտնվում է Կաննի կինոփառատոնում: Իր վերջին կինոնկարը՝ «Փաթերսոնը», նույնպես բերել էր Կրուազետ:
Ֆիլմի պրեմիերան Լազուրե ափին տեղի կունենա մայիսի 14-ին:
Աղբյուրը` Deadline