Մոլորակի վրա ապրում է մոտ 7 միլիարդ մարդ և յուրաքանչյուրս յուրահատուկ ենք, ինչպես ձնափաթիլ, որը չի կարող լինել կատարյալ նման մյուսին: Նույնիսկ եթե արտաքուստ մենք նման ենք լինում, այդ թվում՝ երկվորյակ, ապա միևնույն է մարդու ներքին բաղադրիչը եզակի է: Համալիր այս ամենը մենք անվանում ենք անհատականություն:
Ջոել Էդգերտոնի «Ջնջված ինքնություն» ֆիլմը պատմում է պահպանողական խորքի բապտիստական հովվի որդու մասին, որը լինելով դեռահաս բացահայտում է իր միասեռականությունը: Ծնողների պնդմամբ, Գարարդը (Լուկաս Հեջես) համաձայնում է անցնել «ուղղիչ» թերապիա, որպեսզի չկորցնի իր սիրելիներին, իր հավատն ու տեղը հասարակության մեջ:
Հովվի երեխա լինելը հեշտ բեռ չէ, համեմատության համար կարելի է դիտել Հերբերտ Ռոսսի «Ազատները» ֆիլմը:
«Միասեռականության բուժման» պատմությունը քիչ թե շատ ծանթ է պահպանողական համայնքներին: Երբեմն ջրի չափ անհրաժեշտ: Կրոնապաշտ մարդկանց միշտ անհրաժեշտ է ինչ-որ մեկը, ով կլսի նրանց, ում կամքի վրա նրանք կկարողանան շեղել իրենց սեփական վախերն ու ցանկությունները: Ինչպես խոստովանում է գլխավոր հերոսի հայրը, նա դիմել է ավելի իմաստուն մարդկանց, որպեսզի իր հարազատ որդուն որոշի աղանդի մեջ ներգրավի, որը ստեղծվել է վախկոտ միասեռականների կողմից, որոնք նաև գումար են գանձում տղային «բուժելու» համար:
Ծնողները ոչ մի րոպե չեն մտածել և չեն զրուցել որդու հետ, նրանք չեն լսել նրան:
Ես սիրում եմ Աստծուն, Աստված սիրում է ինձ: Եվ ես սիրում եմ իմ որդուն: Ամեն ինչ շատ պարզ է:
– Նիկոլ Քիդմանը Նենսի Սիմոնսի դերում
Միակը, ում սրտում կասկած կար, Հարարդի մայրն էր (Նիկոլ Քիդման), ով լուռ հետևում էր, թե ինչպես են իր որդուն տեղավորում են «բուժարան»:
Հարարդ Քոնլիին անհրաժեշտ էր գրեթե տասը տարի իր վախը հասկանալու համար և գրել ռեպարատիվ թերապիայի իր տպավորությունների մասին: Հետտրավմատիկ սինդրոմից շատ վերապրածների նման Քոնլին մեղքի և ամոթի զգացողության պատանդ էր, որոնք ուժեղ էին նրանից: Քոնլին սոցիալական ցանցերում սկսել էր փնտրել նույն դժբախտութունը ապրած մարդկանց պատմությունները, ում հաջողվել է վերապրել ռեպարատիվ թերապիայի ընթացքը: Նա հասկանում էր, որ իր կյանքի պատմությունը պատմելու գաղափարը ոչ թե հնարավորություն էր, այլ անհրաժեշտություն: Մեծարելով սեփական վախերը՝ Քոնլին տարիների ընթացքում կուտակած ողջ էներգիան ուղղեց «Ջնջված անհատականություն. անձի, հավատքի և ընտանիքի մասին հուշագրություններ» գիրքը գրելուն: Գիրքը հրատարակվել է 2016 թվականի մայիսին և ջերմորեն ընդունվել է ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների կողմից: Գարարդը արեց այն, ինչին մյուսները չէին համարձակվում: Նա նկարագրել և վերլուծել է թերապիայի բոլոր թերությունները և դրանով օգնել ԼԳԲՏՔ համայնքի այլ ներկայացուցիչներին, անկախ տարիքից, հաղթահարել դրա հետ կապված խնդիրները:
Ներկայումս ԱՄՆ-ի 36 նահանգներում չեն ընդունվել օրենքներ, որոնք արգելում են ռեպարատիվ թերապիան: Վաշինգտոնում օրենք է ընդունվել, որով արգելվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող դեռահասներին ենթարկել նման միջոցառումներին: Բոլոր այդ կենտրոնները զբաղվում են անձի ջնջմամբ: Նրանք մարդկանց մեջ ոչնչացնում են այն ամենը, ինչը նրանց դարձնում է Գարարդ, Սարա կամ Քեմերոն: Ինչ-որ կերպ այդ կենտրոնները կարելի է համեմատել «Ռիվերդեյլ» սերիալի Գթասրտության քույրերի հետ:
Էդգերթոնի կինոնկարը ոչ պակաս արժեքավոր է, քան Ռասսել Մալկեհիի «Աղոթքներ Բոբիի համար» ֆիլմը, որը թողարկվել է 10 տարի առաջ: Այն ունի բազմաթիվ թեմաներ՝ բռնաբարություն, կրոնի ազդեցությունը ինքնության վրա, ծնողների և երեխաների հարաբերություններ: Ֆիլմի ողջ ընթացքում չի լքում այն միտքը, որ քրիստոնեությունը բարիք և սեր է քարոզում, իսկ այդ մարդիկ, ովքեր վճռորոշ են ուրիշների ճակատագրերը, չարիք են ներկայացնում: Նրանք ներշնչում են դա մարդկանց մեջ:
Անհրաժեշտ է նշել ֆիլմի դերասանական կազմը՝ Լուկաս Հեջես, Նիկոլ Քիդման, Ռասել Քրոու, նրանք այս սոցիալական կարևոր թեման ավելի նկատելի են դարձնում:
Գլխավոր երաժշտական թեման կոչվում է “Fake it till you make it” («Ձևացիր, մինչև որ ճշմարիտ դառնա»), դա աֆորիզմ է, որը նշանակում է վստահության իմիտացիա այն բանի հաշվարկով, որ հաջողության դեպքում վստահությունը կդառնա իրականություն: Հաճախ օգտագործվում է անանուն հարբեցողների ակումբներում և դեպրեսիայի դեմ պայքարի ժամանակ:
Հայաստանյան կինոթատրոններում ֆիլմը հասանելի կլինի մարտի 21-ից: