Հունվարի 23-ին հայկական կինոթատրոնների էկրաններին է դուրս գալիս «Ջրի տակ» (Undewater) սարսափ ֆիլմը, որտեղ ստորջրյա կայանի աշխատակիցների թիմը՝ Քրիսթեն Ստյուարտի գլխավորությամբ, թակարդում է հայտնվում կործանվող բազայի եւ անհայտ հրեշների միջեւ, որոնք ցանկանում են ուտել նրանց:
Ֆիլմի ընթացիկ հավաքները ԱՄՆ-ում (որտեղ ֆիլմը դուրս է եկել հունվարի 10-ին եւ ջախջախվել է քննադատների կողմից) արտացոլում են նկարի ձախողվածությունը: Բայց, եկեք չխոսենք փողերի մասին, այլ անցնենք ֆիլմին: Ֆիլմը կարելի է նկարագրել այսպես՝ Ռիդլի Սքոթի Օտարը հայտնվում է Ջեյմս Քեմերոնի անդունդում: Ընկերությունը չի թաքցնում այն փաստը, որ «Ջրի տակ» ժապավենը որոշակիորեն ընդօրինակում է վերոնշյալ ֆիլմերին: Արտադրողը ընդգծում է, որ «ներկայացնում է բոլորովին նոր հոյակապ կերպարների»:
Իսկզբանե անհասկանալի է ինու է արտադրողը ստում ֆիլմի նկարագրության մեջ նշելով, որ բազան վնասվում է երկրաշարջի պատճառով, իսկ հետո ցուցադրում է ստորջրյա Գոդզիլային: Անհասկանալի է, թե ինչում է կերպարների հոյակապությունը: Տասնամյակի լավագույն դերասանուհին սառեցված դեմքի արտահայտությամբ խաղում է ինչպես միշտ (բացառությամբ, երբ նա Չարլիի Հրեշտակ էր): Կա անփորձ պրակտիկանտ գիտնական Էմիլին (Ջեսիկա Հենվիկ), սեւամորթ Ռոդրիգոն (Մամուդու Ատի), որը չունի տարբերակիչ հատկություններ, բացի մաշկի գույնից: Կա նաեւ ծաղրածու Թի Ջեյ Միլլերը «Դեդփուլից», ինչպես միշտ խաղում է ինքն իրեն, մեկ թթու կատակ տալով մյուսի հետեւից, կապիտան Լյուսենը (Վենսան Կասել) եւ հավայան վերնաշապիկով մի տղա Սմիթ անունով (Ջոն Գալահեր կրտսերը): Բոլորը իսկական դատարկություն են, որոնք ամբողջ ճանապարհը ձանձրալի զրույցնե են վարում: Կերպարները ոչ մի կերպ չեն բացահայտվում:
Երկրաշարժային մղձավանջից հետո խումբը տարօրինակ արարած է հանդիպում: Սակայն եթե իրենք Ռիդլի Սքոթի «Օտարը» տեսած լինեին վաղուց հետույքները հեռու կտանեյին այդ բազայից: Սարսափելի այդ արարածը փոքրիկ Օտարի նոր տաբերակն էր ու տեսարանը բառացիորեն կրկնում էր Սքոթի ժապավենը: Ֆիլմի ընթացքում սցենարիստը չի պատասխանում նույնիսկ իր կերպարի կողմից իրավի հնչեցրաց հարցին՝ «Ինչո՞ւ են այս արարածները տեղակայվել այստեղ»: Մեզ չեն բացատրի որտեղից են հայտնվել այս արարածները, դրանք պարզապես գոյություն ունեն: Իբր գիտնականը մի խելացի բան է ասում, որ «հնարավոր է, ռեակտորի տաքությունից բարենպաստ պայմաններ են ստեղծվել» այս արարածների հայտնվելու համար:
«Ջրի տակ» ֆիլմի միակ մեսեջն էր, որ մարդիկ շատ հեռու են գնացել եւ օվկիանոսը նրանցից վրեժ է լուցում: Ֆիլմը չի կարողանում կողմնորոշվել. եթե սա աղետալի ֆիլմ է, որտեղ մարդիկ մահանում են տարբեր ավերածություններից, ապա հրեշների մասին թեման անտեղի է: Ամբողջ ֆիլմի ընթացքում անհնար է պարզ տեսնել այդ արարածներին: Նրանք միշտ շարժման մեջ են: